Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի հերթապահ աշխատակիցներին տարել են ոստիկանություն. «Ժողովուրդ»

Ապրիլ 16,2014 11:09

Ապրիլի 14-ին Արզնի գյուղում «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայում տեղի էր ունեցել դանակահարություն։ Ֆաբրիկայի անասնապահը, ով, ըստ նրա ծանոթների, հոգեկան խնդիրներ ուներ, դանակով հարվածել եւ սպանել է նույն ֆաբրիկայի պահակին։

Եվ այսպես, ինչ էր կատարվել «Արզնի» ֆաբրիկայում ապրիլի 14-ին՝ ժամը 16:00– ին։ 62-ամյա անասնապահ Միշա Սարգսյանի եւ 28-ամյա Վաղինակ Սիմոնյանի միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, եւ Մ. Սարգսյանը դանակով հարվածներ էր հասցրել Վաղինակի որովայնին։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վաղինակը ստացած վնասվածքներից արնաքամ լինելով փորձել է հասնել հեռախոսին, որպեսզի կարողանա օգնություն խնդրել, սակայն չի հասցրել։

Պարզեցինք, որ սպանված Վաղինակն ու ֆաբրիկայի անասնապահ Միշան երկար տարիներ միասին աշխատել են ֆաբրիկայում։ Սպանված Վաղինակի հարազատները, ովքեր հարգելի պատճառներով չցանկացան ներկայանալ, որոշ մանրամասներ պատմեցին դեպքից։ Ըստ նրանց՝ Միշա Սարգսյանը հոգեկան խնդիրներ ունեցող անձնավորություն է եղել։ «Ֆաբրիկայի աշխատողները պատմել են, որ երբ անցնելուց են եղել անասնագոմի կողքով կամ գնացել են անասուններին հաշվելու, նկատել են, որ Միշան հարվածել է անասուններին, ինչ-որ տարօրինակ պահերի մեջ է գտնվել, խփել է, գոռացել։ Բայց դա մի քանի րոպե է տեւել ու անցել է։ Բայց որ խնդիր ուներ, դա ակնհայտ է, եւ ֆաբրիկայի աշխատողները դա նկատել են»,- մանրամասնեցին նրանք:

Ըստ մեր զրուցակցի՝ Միշան ոստիկանությունում հայտնել է, թե սպանվածը մեկ շաբաթ առաջ գողացել է իր ծխախոտը, դրա համար էլ ինքը սպանել է նրան. «Մենք այդքան էլ չենք հավատում, որ դա կարող էր լինել սպանության պատճառը, ուղղակի երեւի իր հոգեկանը խանգարվել է ու այդ պահին նա հարվածել է ու չի գիտակցել, թե ինչ է անում»։

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեպքից հետո «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի հերթապահ աշխատակիցներին տարել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն՝ հարցաքննության։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930