Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի քառակի չեմպիոնի վերաքննիչ բողոքը մերժվել է

Ապրիլ 16,2014 11:06

Ճանաչված մարզիկ, աշխարհի, Եվրոպայի, ԱՊՀ երկրների քիքբոկսինքի չեմպիոն Վ. Մ.-ն Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել էր 12 տարի ժամկետով ազատազրկման:

Մեղադրողը` Հայկ Չախոյանը պահանջել էր տասնհինգ տարվա ազատազրկում:

Վ. Մ.-ն մեղադրվել էր Դավիթ Օհանյանին դանակահարելու եւ նրան սպանելու համար: Պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը դիմել էր ՀՀ քրեական վերաքննիչ դատարան՝ դատավճռի հետ կապված: Նշենք, որ բողոք էր բերել նաեւ դատախազը, նա վիճարկել էր պատժաչափը:

Դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ օրեր առաջ բողոքները լսվեցին, եւ դատավճիռը մնաց անփոփոխ ուժի մեջ:

ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել էր և Մ.-ն մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու ազատազրկվել 12 տարի ժամկետով:

Պատժի կրման սկիզբը հաշվել 2011 թվականի սեպտեմբերի 21-ից:

Վ.  Մ.-ն արդարացվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, ճանաչվել էր անպարտ` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Նրանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես դատական ծախս կբռնագանձվի 293 000 ՀՀ դրամ:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը վճռաբեկ բողոք է պատրաստում, սակայն ըստ նրա, Վ. Մ.-ն ու նրա հարազատներն այնքան ցնցված են, որ դեռ չեն հայտնել իրենց դիրքորոշումը դատավճիռը երրորդ ատյան բողոքարկելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930