Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Դումանյան. «Աշխատանքներն այնպես կազմակերպեք, որ դրանց արդյունքում ապահովվեն անվտանգ և արդյունավետ դեղերով ապահովման հարցերը»

Ապրիլ 16,2014 11:01

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` ՀՀ ԱՆ աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Մարզային կենտրոնների ղեկավարները ներկայացրեցին կատարված աշխատանքները։ Արձանագրվեց, որ ՀՀ ԱՆ ԱՊՏ Երևանի քաղաքային և մարզային կենտրոններն աշխատանքներ են իրականացնում ինչպես ՀՀ կառավարության կողմից իրենց վերապահված գործառույթների շրջանակներում, այնպես էլ Դերենիկ Դումանյանի հրամանների համաձայն բուժհիմնարկներում մոնիտորինգ են իրականացնում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության որակի, կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղորայքի բաշխման, իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման նկատմամբ։ ԱՊՏ ղեկավարները ներկայացրեցին այդ ուսումնասիրությունների նախնական արդյունքները։ Որոշվեց վերջնական ամփոփումից հետո կազմակերպել քննարկում շահագրգիռ կազմակերպությունների հետ։
Այնուհետև քննարկվեցին մարզային կենտրոնների կադրերով ապահովվածությանը, շենքային պայմաններին, հագեցվածությանը, ֆինանսավորմանը և առկա այլ խնդիրներին վերաբերող հարցեր։

Դերենիկ Դումանյանը հանձնարարականներ տվեց ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության տարածքային մարմինների տեղակայման հարցերը հստակեցնելու, թափուր հաստիքները համալրելու, ինչպես նաև փոխադրամիջոցների և տեխնիկական ապահովվածության խնդիրները լուծելու ուղղությամբ` այդ նպատակով հստակեցնելով բոլոր կենտրոնների կարիքները։ Նաև հանձնարարեց վերանայել ՀՀ ԱՆ աշխատակազմի Պետական առողջապահական տեսչության մարզային կառույցներին անհրաժեշտ հաստիքների ցանկը` ելնելով անցած ժամանակաընթացքի աշխատանքի փորձից, ինչպես նաև հստակեցնել ֆինանսավորման մեխանիզմները։

«Աշխատանքներն այնպես կազմակերպեք, որ դրանց արդյունքում ապահովվեն մեր բնակչության առողջության, նրանց որակյալ բժշկական ծառայություններով, ինչպես նաև անվտանգ և արդյունավետ դեղերով ապահովման, առողջապահական և աշխատանքային իրավունքների պահպանման հարցերը»,- հորդորեց Դերենիկ Դումանյանը։

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930