Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյան. Հայոց Ցեղասպանության հարցը առհասարակ չի կարելի դարձնել քաղաքական գործիք. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 16,2014 10:58

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 2000, 2005, 2007 եւ 2010 թվականերին արդեն իսկ ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր, սակայն բանաձեւերն այդպես էլ չեն ներառվել Պալատի լիագումար նիստի օրակարգ։ Այս վերջին բանաձեւը, որը հայկական կողմը բավական ոգեւորված ընդունեց, արդյո՞ք նախորդների ճակատագրին չի արժանանա։

Պատմաբան, Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը երեկ անդրադառնալով այս թեմային, կարծիք հայտնեց, որ, ցավոք, այս մեկը եւս կարժանանա նախորդ բանաձեւերի ճակատագրին։ Պատմաբանի խոսքերով, Հայոց Ցեղասպանության հարցը առհասարակ չի կարելի դարձնել քաղաքական ինստրումենտ եւ թույլ տալ դրա շահարկմանը այս կամ այն երկրի կողմից. «Ես ելնում եմ այն իրողությունից, որ Թուրքիան տարածաշրջանում հանդիսանում է ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական դաշնակիցը։ Սրանով այս հարցում կարելի է վերջակետ դնել։ Քանի դեռ ԱՄՆ-ն եւ Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ են, Հայոց Ցեղասպանության թեման ամեն դեպքում ածանցյալ է որոշակի քաղաքական շահերի եւ շահարկումների»,- կարծում է Դեմոյանը։

Հայկական կողմը Հայոց Ցեղասպանության հարցում պետք է որդեգրի ուրիշ մոտեցում, որը պետք է հիմնված լինի ավելի ճանաչողական աշխատանքների վրա։ «Երբ այս ամենը իջեցվում է քաղաքական շահարկման, այսինքն` ինչ-որ քվեարկության ձայների մեծամասնության կամ փոքրամասնության, խնդրի բուն էությունը՝ ցեղասպանությունը, իր ողբերգականությամբ, մարդկային ճակատագրերի ընդգրկունությամբ փոշիանում է, դառնում է ինչ-որ մարդկանց քմահաճույքի կամ պատեհապաշտության առարկա։ Չեմ կարծում, որ ճիշտ է, երբ մեկուկես միլիոն կամ վեց միլիոն մարդու ճակատագիրը որոշում են 30 կամ 60 մարդ՝ գեղեցիկ եւ թանկարժեք կոստյումներով»,- ասաց Դեմոյանը։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930