Հատված ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի հետ հարցազրույցից:
– Ըստ Ձեզ՝ նոր ձեւավորվող կառավարությունում կլինե՞ն նոր դեմքեր, կամ ո՞ւմ կցանկանայիք տեսնել նոր կառավարությունում։
– Ըստ իս՝ Ձեր հարցը շատ պրովոկացիոն է, բայց ես կպատասխանեմ։ Նախ՝ բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ նոր կառավարության ձեւավորման եւ հաստատման հարցը բացառապես հայոց նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի վարչապետի իրավասություններն են։ Այս հարցի շուրջ հնչեցվող բոլոր կարծիքները, այդ թվում նաեւ իմը, զուտ անձնական ցանկություններ են, սակայն ի տարբերություն շատ շատերի, որոնց ցանկությունները կարող են անձնական շահադիտական նպատակներ հետապնդել, իմ ցանկությունները հանուն մեծ եւ հզոր Հայաստան կերտելուն են ուղղված։
Վերջին 7 տարիների ընթացքում գործնական շփումներ ունենալով պրոֆեսիոնալ շատ գործիչների, այդ թվում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ՝ հատկապես Հայաստանի վերջին 4 համապետական ընտրությունների ընթացքում, բազմիցս համոզվել եմ, որ շատ երիտասարդ տարիքում պետական կառավարման համակարգում մեծագույն պատասխանատվություն կրած, հայոց պետականության օրենսդիր մարմնում փորձառու եւ գրեթե անթերի քաղաքական գործունեություն ծավալած, հայրենի ընտրական համակարգում ժողովրդավարության կայացման գործում կարեւոր դերակատարում ունեցած Դավիթ Հարությունյանն իր տեսակով կարող է նոր թափ հաղորդել Հայաստանի նոր կառավարության գործունեության առաջընթացին՝ նշանակվելով կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի պաշտոնում։
Կարդացեք նաև
– Պարոն Ասրյան, չափից դուրս համարձակ եւ անձնավորած դիրքորոշում չե՞ք հայտնում։
– Ավելի քան վստահ եմ, որ ավարտվել են մութ պադվալներում «մուտիլովկաներ» հորինող եւ տարբեր կաբինետներում, տարբեր շրջապատներում այն արտահանող ստրուկների անփառունակ գործողությունների ժամանակը։ Եկել է աչքերի մեջ նայելու եւ եզակի ճշմարտությունն ասելու ժամանակը։
Լիլիթ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում