Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ին առաջարկվել է երեք նախարարական պորտֆել նոր ձևավորվող կառավարության կազմում

Ապրիլ 16,2014 10:52

Ի պատասխան «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված «ՕԵԿ-ը դառնում է ընդդիմությո՞ւն» վերտառությամբ հոդվածի` պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Օրինաց երկիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ, որպես հանդիպմանը մասնակից կարող եմ ասել, որ կուսակցությանը առաջարկվել է երեք նախարարական պորտֆել նոր ձևավորվող կառավարության կազմում, այսինքն ինչ-որ նախարարական պորտֆել պահպանել-չպահպանելու որևիցե խնդիր գոյություն չունի և հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:

«Օրինաց երկիր» կուսակցության` նոր կոալիցիային մաս կազմելու, կամ չմիանալու պատճառները պայմանավորված չեն որևէ նախարարական պորտֆելով, այլ դրանք կարող են լինել բացառապես քաղաքական, որոնք այսօր կքննարկվեն կուսակցության քաղաքական խորհրդի նիստում և կկայացվի համապատասխան որոշում:
Նիստից հետո, Ժամը 20:00-ին, լրատվամիջոցների համար հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ:

ԱԺ պատգամավոր,
ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930