Ըստ Ռուսաստանի պաշտոնական քարոզչության (որին, բնականաբար, հայաստանցիների ճնշող մեծամասնությունը հավատում է)՝ անցած աշնան ընթացքում Մայդանում հավաքվել էին ազգայնականներն ու ծայրահեղականները, որոնք կատարում էին իրենց արեւմտյան տերերի պատվերը: Եվ միայն Յանուկովիչի «անվճռականությունն» էր, որի պատճառով այդ հեղաշրջումը չհաջողվեց կանխել: Իսկ հիմա, նույն քարոզիչների պնդմամբ, Արեւելյան Ուկրաինայում ժողովուրդն ընդվզել է նույն ազգայնականների եւ ծայրահեղականների դեմ, որոնք համարձակվում են զորք ուղարկել այդ «ընդվզողների» վրա:
Ըստ արեւմտյան քարոզչության, ճիշտ հակառակը` ժողովուրդը Մայդանում ընդվզել էր Ռուսաստանի առաջ ընկրկած Յանուկովիչի ռեժիմի դեմ, իրականացրել էր հեղափոխություն: Բայց ազատ Ուկրաինան ձեռնտու չէ բռնապետական, կայսերապաշտական նկրտումներ ունեցող Ռուսաստանին, որը սկզբից «զոռով» միացրեց Ղրիմը, իսկ հիմա ահաբեկիչների միջոցով հարձակվել է Արեւելյան Ուկրաինայի վրա:
Երկու դեպքում էլ կա «ժողովուրդ», որն, ինչպես հայտնի է, միշտ ճիշտ է, կան դրական հերոսներ, որոնք իրականացնում են այդ ժողովրդի իղձերը, եւ կան խիստ բացասական կերպարներ, որոնք կապված են արտասահմանյան «մութ ուժերի» հետ: Բնականաբար, հարց է առաջանում` բա «ճիշտը» որտե՞ղ է:
Ճիշտը այնտեղ է, որտեղ մարդկային արյուն չի թափվում, այնտեղ, որտեղ քաղաքացիական անձինք զինված չեն, որտեղ չկան Մայդանի կամ, ասենք, Լուգանսկի «ինքնապաշտպանության» ուժեր: Երբ Չեչնիայում պատերազմ էր գնում, Պուտինը իր ասուլիսներից մեկում միանգամայն արդարացիորեն կշտամբեց արեւմտյան լրատվամիջոցներին` ինչո՞ւ եք անօրինական զինված կազմավորումներն անվանում ապստամբներ (rebels): Իսկ հիմա ինչո՞ւ են Ռուսաստանի պաշտոնական շրջանակները մոտավորապես նույն անունը դնում նրանց, ովքեր Ուկրաինայի արեւելքում զինված հարձակումներ են գործում պետական շենքերի վրա: Կամ ինչո՞ւ էր Արեւմուտքը հերոսացնում այն մարդկանց, որոնք նույնն էին անում Կիեւում:
Հաճախ ես Հայաստանում էլ եմ լսում` մինչեւ մարդիկ զենք չվերցնեն, ոչ մի բան էլ չի փոխվի: Այո, զենքի ուժով շատ բան կփոխվի, ինչպես Ադրբեջանում է փոխվել Սուրեթ Հուսեյնովի կամ Վրաստանում` «Մխեդրիոնիի» պարագայում: Կփոխվի նաեւ այն, որ սահմանն անցնելուց հետո ամեն ինչ թույլատրելի կլինի, եւ զենքով իշխանության եկածներին կցանկանան զենքով էլ հեռացնել:
Կարդացեք նաև
Փառք Տիրոջը, Հայաստանի քաղաքական վերնախավը շատ հեռու է նման դրսեւորումներից. նրանք ընդամենը կռվում են, թե ով ավելի լավ կծառայի Պուտինին եւ կտիրանա կոռուպցիոն լծակներին: Թող կռվեն` դրանից ոչ վնաս կա, ոչ էլ օգուտ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այսինքն` ոնց թե վնաս չկա: Էդ վերջին տողը շատ վտանագավոր ա; Հետո էլ մտածում ենք, թե ինչի ա երկիրն էս վիճակում: Էս ինչ պնդումներ եք անում:
Ոչ բոլորն են այնքան հասուն քաղաքացիներ, որ տապակվեն երկրի եւ ազգի դարդերով:
Իհարկե, ==ոչ բոլորն են այնքան հասուն քաղաքացիներ, որ տապակվեն երկրի եւ ազգի դարդերով==, սակայն այդ ոչ բոլորը սազն առած հետևողականորեն ապատիա չեն քարոզում:
Այս պահից սկսած ՛՛Առավոտ՛՛ լրատվամիջոցն ինձ համար դադարեց գոյություն ունենալ:
Ձեզ բարի բախտ և ՛՛յուղը վրան՛՛ եվրալուսամուտներ…
Говорите-говорите, но в покое оставить не хотите. Вы лжете. Будете читать. Нечего пугать господ из Аравот.
Մի փոքր համաձայն չեմ համամատությունների հետ:Այսօրվա արևելյան ապստամբները դուրս են եկել ոչ լեգետիմ իշխանությունների դեմ:Իսկ այն, որ այսօրվա Ուկրաինական իշխանությունը լեգիտիմ չէ ապացուցելու կարիք չունի:Միայն այն,որ նրանք կատարել են զինված հեղաշրջում բավարար է չճանաչել նրանց լեգիտիմությունը:Ինչու? պիտի ամբողջ Ուկրաինան հնազանդվի մի քանի հարյուր հազար մարդու կողմից կատարված իշխանափոխությանը:Իսկ Մայդանը զինված հարձակում է կատարել լեգետիմ իշխանության դեմ,նշեմ նաև որ մայդանցիները նույնպես կասկածի տակ չեին առնում Յանուկովիչի լեգետիմությունը:
Համաձայն եմ համամատությունների հետ:Այսօրվա արևելյան ապստամբները դուրս են եկել լեգետիմ իշխանությունների դեմ:Իսկ այն, որ այսօրվա Ուկրաինական իշխանությունը լեգիտիմ է ապացուցելու կարիք չունի:Միայն այն,որ նրանք կատարել են զինված հեղաշրջում և վռնդել կոռումպացված իշխանությանը բավարար է ճանաչել նրանց լեգիտիմությունը:Ինչու? չպիտի ամբողջ Ուկրաինան չհնազանդվի մեծամասնության կողմից կատարված իշխանափոխությանը:Իսկ Մայդանը զինված հարձակում է կատարել կոռումպացված ոչ լեգետիմ իշխանության դեմ,նշեմ նաև որ մայդանցիները նույնպես կասկածի տակ էին առնում Յանուկովիչի լեգետիմությունը:
Հարգելի Զավեն, հարգելով Ձեր տեսակետը, կառաջարկեի այսպիսի տարբերակ:
Հարգելի Կարապետ շատ լավ տարբերակ է,սակայն իրականության հետ կապ չունի:
Համաձայն եմ,որ Յանուկովիչի իշխանությունը կոռումպացված էր,բայց դա առիթ չի հանդիսանում զինված ապստամբության համար:Ինչու այսօրվա Ուկրաինայի “լեգետիմ” իշխանությունները չեն պարզում թե որտեղից այդքան զենք և զինամթերք հայտնվեց իրենց հենց շարքերում?ինչքանով է օրինական Աջ սեկտորի զինված քաղաքացիների ազատ վարքը երկրում?Ես չեմ ուզում վիճել,բայց Ուկրաինական նոր իշխանությունը դեռ շատ խակ է ու մի տեսակ լպրծուն բան կա դրանց մեջ:
Կարծում են այս աշխարհում օրինական բան փնտրելն անիմաստ է 🙂
Կոնդոլիզա Ռայսը Dropbox-ի տնօրենների խորհրդում է (https://mashable.com/2014/04/09/condoleezza-rice-dropbox/), հետո էլ ասում ենք մեր մոտ է օլիգարխիա
Մեկ բան է, երբ զենքով իշխանություն ես զավթում, մեկ այլ բան է, երբ զենքով քո տունն ես պաշտպանում: Արեվելքից ոչ ոք ղենքով չի գնում Կիեվ: Սա շատ է հիշեցնում առեվմուտքի “հավասարակշռված” վերաբերմունքը Ղարաբաղի հարցում:
Հիշենք, թե ինչպես էին անվանում Արցախի և Հայաստանի ժողովրդին 80-ականների վերջին` նացիոնալիստ և սեպառատիստ;
Արեւմուտքը զարմանալիորեն սկսել է աչք փակել «զենքով» իշխանություն գրավելու դեպքերին ՈՒՐԻՇ երկրներում, որն, իմ կարծիքով շատ վտանգավոր եւ անհանգստացնող է: Զարմացնում է նաեւ այսօր այնտեղ տիրող լրատվական ցենզուրան, մի բան, որ երբեք չի եղել: Իսկ երկակի ստանդարտներն այլեւս սովորական են դարձել: Ինչ որ բան աշխարհում «ճիշտ չի աշխատում»: Մենք պետք է շատ զգոն լինենք, որ կարողանանք թույլ չտալ որեւէ դավադրություն: Մենք դրա իրավունքը չունենք:
Если власть ворует, он не может быть ЗАКОННЫМ. Вор должен сидеть в тюрьме. А если вороватая власть манипулирует законом, защищая себя, НАРОД имеет право свергнуть такую власть.
Աշխարհում ուժերի լուրջ վերադասավորում է գնում: Վաղուց ժամանակն էր կեղծավոր և երկակի ստանդարտներով առաջնորդվող արևմուտքի քիթը տրորել, ինչը հաջողությամբ անում է Ռուսաստանը: Ես շատ ուրախ եմ, որ մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը գնալով հզորանում և հեգեմոն դեր է ձեռք բերում աշխարհում: Ժամանակը ցույց կտա, թե որքան ճիշտ ընտրություն է կատարել Հայաստանը` ՄՄ մտնելով:
Իսկ արևմտյան դիվանագիտության և քարոզչության հիստերիկ և անզոր “հակազդեցությունից” ու “սանկցիաներից” ծիծաղս գալիս է: Собака лает, а караван идёт…))))))))))))))
Господа противники “майдана”. Ваши мысли и мысли ваших сторонников могут быть справедливыми, если бы сторонники России подождали, когда изберется новая, ЛЕГИТИМНАЯ власть. Но ведь не ждут. В России популярна идея “надо под шумок оттяпать свое”. Пока Украина слаба. Пока не стала на ноги. По простой причине. Русский народ НЕ ХОЧЕТ уважать право народов СССР на независимость. Признание независимости союзных республик, был лицемерный таймаут, перед обновлением колониализма. Те мои сограждане, которые мечтают опять жить в колонии должны задуматься. Русские хотят вернуть СВОИ территории СССР. Русские считают, что имеют право на эти территории. Но вопрос в том, что русские НЕ ХОТЯТ жить с армянами, киргизами, казахами и таджиками в одной стране. Территории хотят, нас-нет! И украинцев не хотят, если те не станут русскими! И это факт! Более того, есть жажда мести к “подлым” предателям-народам, которые посмели объявить о независимости. И это не только сейчас. Это проблема была и в СССР. В СССР эту проблему решали радикально. Проведя геноцид не русского население страны. Массово переселяя их в Сибирь. Страдали и русские? Да. Но это не оправдывает политику геноцида в отношение других народов СССР. В том числе и в Крыму. И в Восточной Украине. И в Армении. А сейчас как русские будут решать национальный вопрос? Ведь, пока армяне живут в Армении, могут опять стремится к независимости? Как решать им нашу проблему? Правильно. Армения нужна без армян. Как и при царе. Просто тогда это говорили. Надеетесь “подмаслить” русских раболепием? Поверьте. Русские презирают тех армян, которые стелятся под ними. ПРЕЗИРАЮТ! И НЕНАВИДЯТ! Господа, Вы позиционируете себя как патриоты? Тогда, почему не требуете в замен на поддержку политики России на Украине, признание Россией независимости Арцаха? Где логика? Ах, да. Вы патриоты, но только не патриоты Армении. Вы патриоты другой страны.
Ցավով, բայց՝ համաձայնվում եմ, ճշմարտությանը չես առարկի:
Հարգելի Նորայր,մենք չենք կարող պահանջել Ռուսաստանից ընդունել Ղարաբաղի անկախությունը,քանի դեռ ինքներս չենք ընդունել,բացի այդ, Ռուսաստանը հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահ պետություն,որի շրջանակներում գնում են բանակցությունները:Եթե Ռուսաստանը ընդունի Արցախի անկախությունը,դա կնշանակի,երկխոսության ավարտ և կսկսվի պատերազմ: Սակայն բոլոր այն ՄՄ երկրները ստիպված կլինեն փաստացի ճանաչել Արցախի անկախությունը, կամ նրա միացումը Հայաստանի հետ, երբ Հայաստանը մտնի ՄՄ:Այսինքն, նրանք հասկանում են,որ Հայաստանի միացումը ՄՄ ին եվ Եվրասիական միությանը լինելու Արցախի հետ միասին:
Но вопрос в том, что русские НЕ ХОТЯТ жить с армянами, киргизами, казахами и таджиками в одной стране. Территории хотят, нас-нет!
И когда и где вы успели сделать такой опрос и заключить-Территории хотят, нас-нет!
Господин Оган. Недавно телеканал РБК сделал опрос. Русские почти единогласно ответили, что не хотят. Еще и напомнили имена других народов. Но уже тех, кто живет в России. Правильно понимаете. Именно кавказцев.
Ժամանակակից աշխարհը կառավարվում է ,,գողական,,օրենքներով՝ինչ թույլատրելի է ,,օրենքով գողերին,,/ԱՄՆ-ին<Երոմիությանը,/,արգելվում է ,,պետուխներին,,:ԱՄՆ-ն ու Եվրամիությունը պաշտպանելով Կիևի նոր իշխանություններին զենքի օգտագործմամբ ճնշելու արևելյան ուկրաինացիների ընդվզումները,արդարացնում է Ասադի գործողությունները Սիրիայում:
Ինչպես թե՝ Հայաստանի քաղաքական վերնախավը շատ հեռու է նման դրսեւորումներից. նրանք ընդամենը կռվում են, թե ով ավելի լավ կծառայի Պուտինին եւ կտիրանա կոռուպցիոն լծակներին: Ու՝ Փա՞ռք Տիրոջը:
Անսպասելի եւ անհասկանալի է Ձեր այս քարոզը, հարգելի պրն Աբրահամյան: