Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն առավել ընդունելի է նաեւ ընդդիմության համար. «Հրապարակ»

Ապրիլ 16,2014 10:39

Հովիկ Աբրահամյանն առավել ընդունելի է նաեւ ընդդիմության համար։ Սա չնկատելն իրոք դժվար է։ Վերցնենք թեկուզ ՀԱԿ-ի երկդիմի հայտարարությունը։ Տեր-Պետրոսյանի շկոլան նոր խաղ է սկսում, ծնվելու փուլում է քաղաքագիտական նոր վերլուծությունը։ ՀԱԿ հայտարարության մեջ հստակ ասված է՝ մենք անձերին ընդունել-չընդունելու հարց չունենք, մեզ համար անընդունելի է ոչ լեգիտիմ իշխանության (կեղծված ընտրություններով մեծամասնություն կազմած ուժի) վարչապետ նշանակելու իրավունքը։ Եփած հավի ծիծաղն էլ է գալիս։ Մի հարցնող լինի ՀԱԿ-ին, ո՞վ է այդ ընտրությունների խոշոր կեղծարարներից մեկը, եթե ոչ խոշորագույնը։ Այո, այն անձը, որին դուք ընդունել-չընդունելու հարց չունեք։ Հետեւաբար, բարի եղեք խոստովանել, որ նոր իրավիճակում շտապում եք Արգամիչին խնդրել, որ ձեզ աչքաթող չանի։

Եվ ծիծաղելի են իշխանությունների վրա ճնշումը մեծացնելու տրաֆարետային կոչերը, քանզի ճնշումը մեծացնել Սերժ Սարգսյանի վրա՝ նույնն է, թե ճնշումը մեծացնես Հովիկ Աբրահամյանի վրա, որի անձի հետ կապված ՀԱԿ-ը խնդիր չունի։

Այս հարցում «Ժառանգությունը» պարզապես շիթիլված է ՀԱԿ-ին։ Սրանք էլ ոչինչ չունեն Արգամիչի դեմ, բայց խոսում են ինչ-որ անկապ արտահերթ ընտրություններից, չգիտակցելով, որ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան դաշինքը դա թույլ չի տա եւ ոչ մի դեպքում։ Արտահերթ ԱԺ ընտրություններին դեմ չի լինի նաեւ ՀԱԿ-ը, եթե համոզված լինի, որ Տիգրան Սարգսյանի պատճառով ՀՀԿ-ից զզված ժողովուրդը ձայն կտա ՀՀԿ-Աբրահամյան եւ ոչ թե ԲՀԿ-Քոչարյան դաշինքին:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930