Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի գործի նյութերը բաղկացած են մոտ 12 հատորից. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 16,2014 10:29

Արդեն 13 օր է, ինչ ավարտվել է անցյալ տարի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի գործով նախաքննությունը։ 12 հատորից բաղկացած նյութերից կողմերը այժմ ծանոթանամ են 6-ին։ Նախաքննական մարմինը պետք է տրամադրի նաեւ մյուս հատորները, ինչպես նաեւ ձայնագրություններ։ Ըստ որոշ տեղեկությունների, գործը դատարանում կլինի մայիսի 5-ին։

Երեկ մեր զրույցում սույն գործով կալանավորված Ավետիս Ավետիսյանի պաշտպան Կարեն Քալանթարյանը ասաց, որ գործի նյութերի ծավալը բավական մեծ է. «Հիմա մեզ տվել են 6 հատորը, որպեսզի ժամանակ չկորցնենք եւ ծանոթանանք նյութերին, մինչեւ այս երկու օրը կտրամադրեն նաեւ մյուս կեսը։ Իրենց ասելով՝ ամբողջությամբ գործի նյութերը բաղկացած են մոտ 12 հատորից։ Ես չեմ կարող ասել, թե գործը երբ կուղարկվի դատարան»,- ասաց պաշտպանը։

Հարցին, թե այս պահին նա միջնորդություններ ունի՞ ներկայացնելու, թե՝ ոչ, Քալանթարյանը պատասխանեց. «Հնարավոր է նաեւ միջնորդություն անեմ այս փուլում, եւ հնարավոր է նաեւ, որ դա հետաձգման պատճաո չհանդիսանա դատաքննության ընթացքում։ Չի բացառվում, որ նման միջնորդության գաղափարի մասին խորհրդակցեմ մյուս պաշտպանների հետ եւ ընդհանուր մի հայտարարի գանք, եւ բոլորս միասին միջնորդություն ներկայացնենք։ Ես սույն գործի հետ կապված լրիվ ուրիշ հարց եմ ուզում քննարկման առարկա դարձնել, հուսամ, որ այդ առարկան, կոնկրետ խնդիրը, որը ես կառաջարկեմ քննարկել նախաքննության մարմնի մտքով բացարձակապես չի անցել»։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930