Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակումից հետո ներքաղաքական հիմնական հարցադրումներից մեկը դարձել է այն, թե ինչպես են իրենց պահելու ոչ իշխանական ուժերը, որոնք համախմբվել էին կառավարության հանդեպ անվստահության հարցի շուրջ: Որովհետև, ըստ էության, այդ հարցը առնվազն մի քանի ամիս հանվում է օրակարգից, այն պարզ պատճառով, որ կառավարությունը պետք է ծրագիր ներկայացնի, որը պետք է հաստատվի ԱԺ-ում, և որից հետո հասկանալիորեն դեռ մի քանի ամիս պետք է աշխատի, արդյունքներ ցույց տալու համար:
Սա, ըստ էության, մի հեռանկար է, որը հաշվի չառնել պարզապես հնարավոր չէ: Եվ այս տեսական մասից զատ, ըստ էության գործ ունենք նաև առկա իրողությունների հետ, որոնցում գրեթե ոչ մեկի համար գաղտնիք չեն Հովիկ Աբրահամյանի ոչ միայն խնամիական կապերը, այլ նաև հարաբերությունների բնույթը ոչ իշխանական ուժերին առաջնորդող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Ահա այս ամենի պայմաններում, բնականաբար, ակնհայտ է դառնում, որ ոչ իշխանականների միավորումը հայտնվում է, այսպես ասած, նոր առանցք, նոր նպատակ գտնելու անհրաժեշտության առաջ: Ինչպես երևում է, այդ նպատակն ու առանցքը գտնելը չի ստացվում. ՀԱԿ-ն առաջարկում է համախմբվել Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ, իսկ ԲՀԿ-ն ըստ էության մերժում է: Իսկ քառյակը դա ԲՀԿ-ն է:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում