Նոր կառավարության ներկայացվելիք ծրագրի մասով առանձնապես փոփոխություն չի սպասվում, ինչի մասին արդեն հայտարարել է Սերժ
Սարգսյանը։ Այսինքն, գիտելիքի հանդեպ, մեղմ ասած, սեր չունեցող Արգամիչը շարունակելու է Տիգրան Սարգսյանի գիտելիքահեն քաղաքականությունը, ինչպես նաեւ կիսատ թողած այլ «առաջնահերթությունները»։ Ինչպես ասել էր Ազատիչը, իրականացվող բարեփոխումներն արդյունավետորեն շարունակվելու են՝ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը, կրթական բարեփոխումները, հարկային եւ մաքսային համակարգերում կատարելագործման աշխատանքները, տեսչական բարեփոխումների ավարտը։ Թե այս դեպքում ինչն են փոխելու, ինչի վրա են շեշտը դնելու, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը դեռ դժվարանում է ասել. «Հիմա Դուք հարցնում եք մի բան, որ Վանգային էլ հարցնեք՝ չգիտի, կառավարությունը դեռ չձեւավորված՝ ինչպե՞ս կարող եմ ասել։ Քանի որ ծրագրի վրա չենք աշխատել, չեմ կարող ասել՝ շատ է փոխվելու, քիչ է փոխվելու։ Ուղղակի Ձեզ վստահ կարող եմ ասել, որ արմատական փոփոխություն, նախորդ կառավարության ծրագրերին հակասող փոփոխություն չի կարող լինել, որովհետեւ առաջնահերթությունները՝ սոցիալական, կրթական, առողջապահական, դրանք մնալու են։ Հո նոր բաներ չե՞նք հայտնաբերելու, ուղղակի լուծումները կարող են տարբեր լինել, ժամկետային փոփոխություններ լինել։ Մեր երկրում հեղափոխություն չի եղել, արմատական փոփոխությունների կարիք, կարծում եմ, չկա»։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում