Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր բավարարեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հայցը 2013թ հունիսի 17-ից հետախուզման մեջ գտնվող և այս տարվա հունվարի 31-ին Վրաստանում ձերբակալված Աշոտ Սուքիասյանի արտահանձման վերաբերյալ, պայմանով, որ մինչև այս ամսվա վերջ նրա արտահանձման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը պետք է պատրաստ լինեն։ Հակառակ դեպքում Սուքիասյանը ևս երեք ամիս կշարունակի գտնվել Վրաստանում:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ առնչվող օֆշորային սկանդալի հանգուցային դերակատարներից Աշոտ Սուքիասյանը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, և որ իր նկատմամբ հետապնդումերը կազմակերպվել են իր երբեմնի գործընկերների կողմից՝ իրենից բիզնեսը խլելու նպատակով:
Սուքիասյանը նաև հայտարարեց, որ իր նկատմամբ հետապնդումները այդքանով չեն եզրափակվում, որ 2010թ-ին հարձակում է իրականացվել իր տան վրա և որդուն ցած են նետել տան երրորդ հարկից, ինչպես նաև կրակել են իր մեքենայի ուղղությամբ, և որ նա անհանգստանում է իր կնոջ համար:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` 7or.am-ի կայքում:
Այդքան երկա*ր են հետազոտելու հայիզմի օվշորի կոալիցիան:Շղթան են մեծացնում չէ*: