Լրահոս
Օրվա լրահոսը

Միսակ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. «Փաստինֆո»

Ապրիլ 15,2014 21:32

Ավարտական փուլում է  պետական բյուջեից  աշխատավարձերի յուրացման  վերաբերյալ  դատական կարգադրիչների գործով նախաքննությունը: Ներկայումս կատարվում են մեղադրյալների մեղադրանքի ծավալի փոփոխության ու համապատասխանեցման, ձևակերպումների ճշգրտման տեխնիկական բնույթի  աշխատանքներ:

Գործի շրջանակներում  փոփոխություն է տեղի ունեցել, մասնավորապես, «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի մեղադրանքի ծավալում՝ խարդախության մեղադրանքը փոխարինվել է յուրացման և վատնման մեղադրանքով, իսկ Միսակ Մարտիրոսյանին առաջադրված  աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքը մնացել է անփոփոխ:

«Փաստինֆո»-ի ունեցած հավաստի տեղեկություններով, դատական կարգադրիչների գործով որպես մեղադրյալ ներգրավված են 24 անձինք, որոնցից 7-ը  կալանքի տակ են, մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը կամ կիրառվել է գրավ՝ որպես այլընտրանքային խափանման միջոց:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Փաստինֆո»-ի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930