Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծիք է արտահայտել այն մասին, որ Ուկրաինայում առկա է «քաղաքացիական պատերազմի նախազգացում»:
Մեդվեդևի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մեջ մեղադրում է «քաղաքական անտաղանդ գործիչներին», որոնց չեն ընտրել ուկրաինացիները:
«Ուկրաինայում կրկին արյուն է թափվել: Երկրում առկա է քաղաքացիական պատերազմի նախազգացում: Դա շատ է տխրեցնում», – նշել է Ռուսաստանի վարչապետը:
Դմիտրի Մեդվեդևը կարծիք է արտահայտել, որի համաձայն «ուկրաինական ողբերգության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ օրինական իշխանությունները նույնիսկ չէին փորձում պահպանել կարգուկանոնը երկրում, երբ այնտեղ սկսվել էր պետական մարմինների գրավումը»:
Կարդացեք նաև
«Ընդհակառակը՝ անօրինական ղեկավարները փորձում են վերականգնել այն կարգը, որը, իշխանության գլուխ կանգնելով զինված ապստամբության արդյունքում, նրանք են լկտիաբար ոտնահարել», – ասել է Մեդվեդևը՝ նշելով, որ Ուկրաինայի ներկայիս իշխանություններն այժմ քաղում են իրենց գործողությունների հետևանքները:
«Խղճուկ վիճակում են սակայն հայտնվել ոստիկանությունն ու բանակը փոխարինած քաղաքական անտաղանդ գործիչների և անպատասխանատու ծայրահեղականների պատանդը դարձած մարդիկ, որոնք չեն ընտրել վերջիններիս: Իշխանության վակուումի հետևանքով քաոս է ձևավորվել», – նշել է Ռուսաստանի վարչապետը:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում: