Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը տեղեկացրել է, որ զինվորականները հետ են վերցրել Կրամատորսկի ռազմական օդանավակայանը: Փոխանցում է «Կորեսպոնդենտ» լրատվականը:
«Հեռախոսով հենց նոր ինձ ասացին, որ զինվորականներն ազատագրել են Կրամատորսկի ռազմական օդանավակայանը», – ասել է նա:
Կրամատորսկի գործողությունը կատարվել է Ուկրաինայի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում: Նույն առիթով Դոնեցկ մարզի մեկ այլ քաղաքում՝ Սլավյանսկում 20 զրահամեքենա է մտել, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ականատեսներին:
«Հենց նոր Սլավյանսկ մտավ 500 զինվորականներից, 20 զրահամեքենաներից, 2 ուղղաթիռներից, մի քանի ավտոբուսներից բաղկացած ՆԳՆ-ի շարասյունը: Հակաահաբեկչական գործողությունը կիրականանա», – գրել են ականատեսները սոցիալական ցանցերում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ