ծրագրում կան կետեր, որոնք մեզ համար ընդունելի են եւ համագործակցության եզրեր տեսնում ենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազամովը:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն կողմ է եւ հենց իրենք են առաջարկել ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, որպեսզի համագործակցեն նոր կառավարության հետ, դա կարող է լինել անդամագրման, ամբողջական կամ մասնակի պատասխանատվություն վերցնելու տեսքով:
«Մենք դրական ենք վերաբերում, որ ՀՅԴ-ն ունի հստակ կառուցողական մոտեցում, մինչեւ 20 օրյա ժամկետի ավարտը թե մենք, թե մեր գործընկերները ժամանակ ունեն, ամեն ինչ կքննարկենք եւ կհայտնենք դիրքորոշում: Մենք չենք գնում կուսակցամոլության ճանապարհով, մենք համագործակցության կողմնակից ենք եւ մեր գործընկերների առջեւ ոչ միայն դռներ չենք փակում, այլեւ պատրաստ ենք համադրելու մեր ծրագրերը, նաեւ ապագայում միասին իրականացնելու նոր ծրագրեր եւ բարեփոխումներ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am -ի կայքում