Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը վստահեցնում է, որ այսօր դատարանում իր դեմ քրեական գործով սկսված դատական նիստի ժամանակ հարցաքննված երկու ոստիկանի ցուցմունքներն էլ էապես տարբերվել են նրանց նախաքննական ցուցմունքներից:
«Ինչպես եւ նախորդ դատական նիստի ժամանակ իրենց տված դատաքննության եւ նախաքննության ցուցմունքները մեկը մեկի հետ չեն բռնում: Դա կներկայացնենք հաջորդ դատական նիստի ընթացքում: Դա վկայում է մի պարզ ճշմարտություն, որ ոստիկաններն իրենց դասը վատ են սովորել: Դա վկայում է այն մասին, որ երբ մարդը սուտ է խոսում, մշտապես ունենում է այսպիսի հակասություններ: Հիմա չենք ցանկանում փակագծերը բացել` ելնելով այն հանգամանքից, որ հարցաքննվելու են այլ անձինք եւս, որ նրանց նախօրոք չսովորեցնեն ասածները փոխելու մեթոդիկան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ