ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանն ապշել է, որ իր ենթակաները դժգոհություններ են ներկայացրել կորպուսի շտաբի պետ Նորայր Ամիրխանյանից:
Հիշեցնենք, որ Aravot.am-ին հասած ահազանգի համաձայն՝ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի շտաբի պետ Նորայր Ամիրխանյանը ծառայողական չնչին թերացումների համար ստորացնում ու հայհոյում է ենթականերին :
«Նման խնդիր ես չեմ տեսնում, որպես կորպուսի հրամանատար: Չգիտեմ` ով է ինչ ձեզ ասել, բայց նման խնդիր չեմ տեսնում»,- Aravot.am-ին ասաց պարոն Փարվանյանը:
Լսելով իր ենթակաների անունները, որոնց վիրավորել ու հայհոյել է կորպուսի շտաբի պետ Նորայր Ամիրխանյանը, պարոն Փարվանյանն ասաց. «Արտակ Պողոսյան սպա չունեմ, ձեզ խաբել են, իսկ մնացած սպաների ազգանունները ճիշտ եք ասում: Բայց այս պահին ոչինչ չեմ կարող ասել, մինչեւ չճշտեմ: Որպես կորպուսի հրամանատար ` նման տեղեկատվության չեմ տիրապետում, որովհետեւ նման խնդիր չկա: Չգիտեմ` ձեզ ահազանգելը ինչքանով էր ճիշտ»:
Կարդացեք նաև
Իր խոսքն ավարտելուց հետո կորպուսի հրամանատարն անջատեց հեռախոսը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ