ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտությունը ռազմական միջոցով կարգավորելու հարց չի քննարկում և կոչ է անում ճգնաժամը հաղթահարելու դիվանագիտական ճանապարհներ փնտրել, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը ապրիլի 15-ին: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ռազմական ճանապարհները չենք քննարկում: Մենք հավատացած ենք, որ ճիշտ ուղղությունը քաղաքական դիվանագիտական լուծումներ գտնելն է: Սակայն մենք կենտրոնացած ենք մեր դաշնակիցների ռազմական պաշտպանության ամրապնդման վրա», – ասել է Ռասմուսենը Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ:
Դանիացի պաշտոնյան Ռուսաստանին հորդորել է «հանդարտեցնել լարվածությունը և Ուկրաինայի հարակից տարածքից հետ քաշել մեծ քանակությամբ զորքերը, ներառյալ՝ հատուկ ուժերը» և զգուշացրել, որ «Ռուսաստանի հետագա ցանկացած ռազմական միջամտությունը» միայն ավելի կխորացնի Ռուսաստանի միջազգային մեկուսացումը:
Ապրիլի 8-ին Ռասմուսենը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է օգնել Ուկրաինային՝ բարեփոխել պաշտպանական կառույցները և զինված ուժերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ