Երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի անունը ժամանակ առ ժամանակ շրջանառվում է՝ որպես մշակույթի նախարարի թեկնածու: Հաշվի առնելով մշակույթի ներկայիս նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Շուշան Պետրոսյանի հետ տարբեր խնդիրների շուրջ առճակատումները՝ այս խոսակցությունները, որ Շուշան Պետրոսյանը հավակնություններ ունի նախարար դառնալու՝ առավել սրվում են:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Շուշան Պետրոսյանը մեկընդմիշտ վերջ դրեց այդ խոսակցություններին՝ ասելով, որ չի պատրաստվում դառնալ մշակույթի նախարար, նման ցանկություն չունի. «Ես այնքան գործ ունեմ անելու՝ որպես պատգամավոր, այնքան գործ եմ անում իրականում: Ճիշտ է, մշակույթի շատ ոլորտներին ծանոթ եմ իսկապես, գիտեմ մեր խնդիրները, գիտեմ ուժեղ կողմերը մշակույթի՝ երաժշտության, կերպարվեստի, կինոյի, թատրոնի: Ես ինձ անմասն չեմ պահում բոլոր ոլորտներից, բայց դա բավական չէ մշակույթի նախարար լինելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ