Սոֆիայում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, որը ռեկորդային մասնակցություն է գրանցել (105 երկիր, 606 բռնցքամարտիկ), Հայաստանի տղաների հավաքականից ռինգ մտել է երեք հոգի եւ երեքն էլ հաղթել են նախնական փուլի մեկնարկային մենամարտերում:
Այսօր 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ թուրք Ահմետ Միսիկի նկատմամբ ու միացավ մեդալների համար պայքարը շարունակելու իրավունք նվաճած թիմակիցներին` 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանին եւ 52 կգ քաշային Արսեն Պողոսյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ