Ապրիլի 15-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդավան գյուղի սահմանամերձ Գոգվելի հանդամասում ականի պայթյունից վիրավորված, Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Հրաչի Բաբիկյանին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում առաջնային բժշկական օգնություն է ցուցաբերվել, նրա վերքը մշակվել է, մաքրվել: Ականի պայթյունից նրա աջ ոտնաթաթի գրեթե բոլոր մատները պոկվել են:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանը հայտնեց, որ հետագա նեղ մասնագիտական բուժօգնության համար Բաբիկյանը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է ականի պայթյունից ծանր վիրավորված, Բերդավան գյուղի բնակիչ,1958թ. ծնված Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը:
Նշենք, որ Գ. Բաբիկյանը եւ Ռ. Մուղդուսյանը խնամիներ են, Բաբիկյանը Մուղդուսյանի տղայի աներն է: Նրանք սահմանամերձ դաշտ էին գնացել ծնեբեկ քաղելու նպատակով:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ