Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ եմ անում ու խնդրում պատկան մարմիններին գործնական քայլեր ձեռնարկել ուսումնական հաստատություններում հայեցի դիմելաձևերին անցնելու ուղղությամբ

Ապրիլ 15,2014 16:38

Ծաղկազարդին գնացել էի եկեղեցի և այնտեղ հանդիպեցի իմ նախկին աշակերտներից մի քանիսին, ովքեր ինձ դիմեցին «ընկեր Բախշյան», զարմացա, որովհետև իմ դպրոցում եղած ժամանակ ընդունված դիմելաձևը «պարոն» և «տիկին» էր: Բոլորս գիտենք, որ հատկապես դպրոցներում, մանկապարտեզներում և նույնիսկ որոշ ԲՈՒՀ-երում շարունակվում է ընդունված մնալ «ընկեր» կամ անուն հայրանունով դիմելաձևը, որովհետև երեխաներից ու ուսանողներից այդպես է պահանջվում: Ինչի՞ մասին է խոսում այս փաստն այն դեպքում, երբ առնվազն լրատվությամբ թե՛ բուհերի ռեկտորները, թե՛ տնօրենները լսում են, թե ինչպես պաշտոնական բոլոր մակարդակներում պետական այրերը խոսում են «պարոն» և «տիկին» դիմելաձևով : Ինչո՞ւ պատկան մարմինները տնօրենների, ռեկտորների ուշադրությունը չեն հրավիրում այս երևույթի վրա և չեն հորդորում նրանց վերանայել հին դիմելաձևը, որը միայն ձև չէ, այլ կարծրատիպ կոտրող: Հարգելիներս սա մանրուք չէ, Հայաստանում արդեն ընդունված «տիկին», «պարոն», «օրիորդ» դիմելաձևերին երեխաները պետք է սովորեն սկսած մանկապարտեզից, սա հայեցի է ու այն միայն պարզապես դիմելաձև չէ, այլ նաև՝ դաստիարակություն:

Անահիտ Բախշյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930