Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, որ երեքշաբթի գիշերը Դոնեցկի հյուսիսում հակաահաբեկչական գործողություններ են սկսվել, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Այսօր գիշերը Դոնեցկի հյուսիսում հակաահաբեկչական գործողություններ են սկսվել, սակայն այն կանցկացվի փուլերով, պատասխանատվությամբ, հավասարակշռված: Այդ գործողությունների նպատակն է, ևս մեկ անգամ ընդգծում եմ, ուկրաինացիներին պաշտպանելը, կանգնեցնել ահաբեկչությունը, կանգնեցնել հանցագործությունը, կանգնեցնել մեր երկիրը մասերի բաժանելու փորձը», – ասել է նա խորհրդարանում երեքշաբթի` ավելացնելով, որ ոստիկանության ուժերը թարմացվում են, այդ թվում՝ Ուկրաինայի արևելքում:
«Գնացեք աշխատեք ոստիկանությունում, գնացեք մտեք ազգային գվարդիա, գնացեք ծառայեք զինված ուժերում՝ հայրենիքը պաշտպանելու համար», – ասել է Տուրչինովը՝ դիմելով Ռադայի մոտ հավաքված ցուցարարներին, որոնք իշխանություններից պահանջում են ավելի վճռական լինել Ուկրաինայի հարավ-արևելքում կարգուկանոն հաստատելու գործում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ