Ապրիլի 12-ին Վրաստանում եւ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի
դեսպաններ Մերի Քոլը և Քեթրին Լիչը աշխատանքային այցով եղան Ախալքալաքում
և հանդիպումներ ունեցան տեղի հասարակական և քաղաքական գործիչների, ոչ
կառավարական կազմակերպությունների, պետական պաշտոնյանների, լրագրողների և
այլոց հետ:
Անգլիայի դեսպաններն Ախալքալաքում էին, որպեսզի տեղում ծանոթանան Ջավախքի
իրավիճակին, մարդկանց հուզող հարցերին և շրջանի հիմնախնդիրներին:
Հանդիպումն անցկացվեց GFSIS-ի Ախալքալաքի գրասենյակում: Հանդիպմանը
քննարկվեցին Ջավախքում առկա բազում խնդիրներ: Ներկաները իրենց
մտահոգությունը հայտնեցին կրթական, տնտեսական, քաղաքական, գյուղատնտեսական,
առողջապահական և այլ ոլորտներում ստեղծված իրավիճակի շուրջ:
Հանդիպմանը ներկա էր նաև Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հասարակական
քաղաքական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:
Վերջինսը դասակարգված ձևով հանգամանալից ներկայացրեց ջավախքցուն ամենաշատ
անհանգստացնող խնդիրները, եւ դեսպաններին հանձնեց դեռեւս 2012թ.-ին
Բրյուսելում իր կողմից Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին ներկայացրած
հուշագիրը: Միաժամանակ հավաստիացնելով որ այստեղ սեպարատիստներ չկան,
պարզապես Թբիլիսում նստած որոշ պաշտոնյաներ, ովքեր ինչ որ
կազմակերպությունների ազդեցության տակ են ձեռնտու է հանդես գալ նման
ծիծաղելի և անհեթեթ հայտարարություններով, միաժամանակ քաղաքական պրոցեսների
մեջ ապահովելով իրենց PR-ը:
Կարդացեք նաև
Վրաստանում Անգլիայի դեսպանը խոստացավ ներկաների մտահոգությունները
հայտնել Վրաստանի համապատասխան հարցերով նախարարներին, առանձնապես ԿԳ
նախարարին: Դեսպանները իրենց խոսքում նշեցին, որ ջավախքցիները իրապես ունեն
բազում խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում: