Հայազգի կինոլրագրող Ալին Թաշչյանը (Թուրքիա) վերջերս դարձել է Կինոգետների միջազգային ընկերակցության՝ հայտնի FIPRESCI -ի նախագահ, փոխնախագահներից մեկը հունգարացի է, մյուսը՝ հոլանդացի:
Ալին Թաշչյանը աշխատել է մի շարք թերթերում, եղել STAR-ի սյունակագիրը: Նա ներկայումս աշխատում է որպես կինոքննադատ՝ Milliyet օրաթերթում, նաեւ Milliyet Art Review ամսագրի խմբագիրն է: 1994-ից 2006-ի մարտը աշխատել է նաեւ TRT 2 պետական հեռուստաընկերությունում: Ալին Թաշչյանը թուրքական մի շարք կինոփառատոների խորհրդատու է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ