Այսօր ՄԱԷ-ում ավարտվում է շախմատի «16 Dubai Open 2014» միջազգային ավանդական մրցաշարը:
Նախավերջին տուրում հայաստանցի գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը միմյանց միջեւ ոչ-ոքի խաղացին եւ 5,5-ական միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի, համապատասխանաբար, 10-րդ եւ 15-րդ հորիզոնականներում: Միավորը իրանցի մրցակցի հետ բաժանեց նաեւ Վլադիմիր Հակոբյանը: Նա 5,0 միավորով 27-րդն է: Իսկ միանձնյա առաջատարը ֆրանսիացի Ռոմեն Էդուարդն` 7,0 միավորով:
Այսպիսով, մեր շախմատիստները մրցանակային եռյակում տեղ զբաղեցնելու հեռանկար գրեթե չունեն: Նրանց մնում է պայքարել հնարավորին չափ բարձր դիրք գրավելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ