Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ի`կոալիցիայից դուրս գալը` «քվոտաների բազա՞ր»

Ապրիլ 15,2014 15:25

«Ես ՕԵԿ-ին չեմ տեսնում ուրիշ ոչ մի տեղ, բացի իշխանությունից»,-Aravot.am-ի դիտարկմանը, թե ՕԵԿ-ից չեն հերքում, որ կուսակցությունը դուրս է գալու կոալիցիայից, այսպես պատասխանեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ըստ էության չէր հերքել այն, որ ՕԵԿ-ը դուրս կգա կոալիցիայից և հորդորել սպասել մինչև քաղխորհրդի նիստը կայանա:

Կարեն Քոչարյանը չի պատկերացնում, թե ինչպես ՕԵԿ-ը կարող է համագործակցել ընդդիմադիր դաշտի խաղացողների հետ: Այս առիթով նա ասաց. «Ո՞նց եք պատկերացնում, որ ՕԵԿ-ը գնա ընդդիմություն, ո՞ւմ հետ պիտի համագործակցի: ՀԱԿ-ի՞` բացառվում է, «Ժառանգության»` բացառվում է, ԲՀԿ-ի` բացառվում է: Ո՞ւմ հետ, Դաշնակցությա՞ն` չեմ կարծում»:

Հարցին` իսկ ՀՅԴ-ն արդյոք կոալիցիա կմտնի՞, պարոն Քոչարյանը խուսափեց հստակ պատասխանել ու նշեց, թե «չենք կարող ասել»:

ՕԵԿ-ի քայլերը քաղտեխնոլոգը «քաղաքական բազարի քայլեր է» որակում ու մանրամասնում. «Բազար` քաղաքական քվոտաների համար: Չեմ կարծում, թե քվոտաներ կստանան, քանի որ նույն բազարը սկսեցին անել վարչապետի պաշտոնի շուրջ, մեռան գրելով, թե Արթուր Բաղդասարյանն ամենալավ թեկնածուն է, բայց ստացան այն, ինչ ստացան: Նույնը լինելու է քվոտաների հետ կապված»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930