Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը եկել է հավասարակշռելու ներքին քաղաքական կյանքը. Վիգեն Հակոբյան (Տեսանյութ)

Ապրիլ 15,2014 14:52

«Հաղթեց օլիգարխիկ թեւը»,- խոսելով նոր վարչապետի նշանակության եւ կառավարության փոփոխության մասին՝ ասաց վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նա հիշատակեց, որ նախագահն ինքը իր խոսքում նշել է, որ կառավարության ծրագրային փոփոխություն չի լինի, այսինքն՝ համակարգային փոփոխության սպասելն իզուր է:

«Ես համոզված եմ, որ լուրջ փոփոխություններ դժվար թե լինեն, բայց հնարավոր է, որ օպերատիվ կառավարման մեթոդները կփոխվեն: Այսինքն տեսեք՝ Հովիկ Աբրահամյանը օլիգարխիկ համակարգի ոչ թե ներկայացուցիչ է նույնիսկ, այլ ինքը հանդիսանում է ամենաազդեցիկ օլիգարխներից մեկը, որի շուրջ կա, այսպես ասած՝ տնտեսական խումբ, որոնք ունեն իրենց շահերը, ինքը դրա ներկայացուցիչն է»,- ասաց պարոն Հակոբյանը եւ ավելացրեց, որ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի ընտրությունը կապված էր նրա հետ, որ երկիրը, ներքին քաղաքական կյանքը անհավասարակշիռ վիճակում էին՝ օլիգարխիան դժգոհ էր կառավարությունից, հատկապես Տիգրան Սարգսյանից, եւ պետք էր հավասարակշռել:


Միեւնույն ժամանակ՝ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ի տարբերություն նախկին վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանը ավելի անկախ կլինի իշխանություններից: «Հովիկ Աբրահամյանը, լինելով ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, իրեն պետք չէ որոշումները միջնորդավորված իրականացնել: Եթե Տիգրան Սարգսյանի ժամանակ շատ դեպքերում բավականին գեղեցիկ խոսքեր էին ասվում, բայց մնում էին օդում, այս պարագայում, եթե ընդունվի որոշում, որոշումը կիրականացվի տեղում»,- ասաց քաղտեխնոլոգը՝ ավելացնելով, որ չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը կկիրառի կառավարման օպերատիվ եղանակը:«Մեր քաղաքական առօրյան ցույց տվեց, որ Հայաստանում բավականին աշխատող մոդել է Գագիկ Ծառուկյանի մոդելը: Ասենք՝ ինչ-որ մի տեղ կարկուտ է լինում, ձյուն է գալիս, չգիտեմ ինչ է լինում, Գագիկ Ծառուկյանը հայտնվում է այդտեղ ու ասում է՝ ի՞նչ է պատահել, օգնում է, հետո էլ մատ է թափ տալիս կառավարության վրա, ասում է՝ ինչո՞ւ չեք անում: Հիմա նույն Հովիկ Աբրահամյանը, կարծում եմ, այդ մեթոդը կկիրառի, ուղղակի ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, նա ունի վարչարարական լծակներ եւ պետական բյուջե: Նույն ձեւի ինք ա այցելելու շրջաններ, հարցնելու է՝ ի՞նչ է պատահել, հրահանգը տալու է ու գործը կատարվելու է, այսինքն՝ օպերատիվ մեթոդը չեմ բացառում, որ կարող է ամենաէֆեկտիվը լինել»,- ասաց նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930