Աշխարհի նախկին լավագույն թենիսիստուհիներից մեկը` Աննա Կուռնիկովան, հնարավոր է, որ ժամանի Մոսկվա եւ մասնակցի հունիսի 12-ին կայանալիք «Թենիսի լեգենդներ» ցուցադրական մրցաշարին:
Ամերիկայում բնակվող ռուս գեղեցկուհին մարզական կարիերան պաշտոնապես ավարտել է 2007 թվականին, սակայն փաստացի WTA-ի մրցաշարերին չի մասնակցում 2003 թվականից: Աննան հիմա էլ գերում է մարդկանց ու պակաս հաջողությունների չի հասել նաեւ շոու- բիզնեսում: Նա մնում է ամերիկյան հեռուստաընկերությունների ամենասպասված ու սիրելի հյուրը, նրա լուսանկարները չեն իջնում հանրահայտ գլյանցային հանդեսների շապիկներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` phombo.com-ի