Լրահոս
Օրվա լրահոսը

Լիցենզավորման կարգի կիրառման դեպքում` ձկնաբուծական տնտեսությունների 80%-ը կփակվի. Արթուր Աթոյան

Ապրիլ 15,2014 13:56

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանն ասաց, որ ձկնարտադրության ոլորտի լիցենզավորումը անիրատեսական է: «Լիցենզավորումը մեծ գումար արժի: Խոսքը գնում է 15 միլիոն դրամի մասին: Եվ ինքը իր բովանդակությամբ ձկնաբուծությանը դնում է անելանելի իրավիճակի մեջ: Եթե մենք լիցենզավորման կարգը կիրառեցինք, ձկնաբուծական տնտեսությունների 80%-ը փակվելու է: Նրանք դադարեցնելու են իրենց գործունեությունը եւ չեն կարողանալու գոյատեւել»:

Այն հարցին, թե լիցենզավորումը արդյոք կարո՞ղ է հանգեցնել ձկնարտադրության ոլորտում մենաշնորհի առաջացմանը, Արթուր Աթոյանը պատասխանեց. «Այդպիսի սպառնալիք տեսնում եմ: Այսպիսի միջոցառումները գիտական հիմնավորվածություն չունեն, անհիմն են: Դրա համար երկրի նախագահին խնդրել ենք տալ իրատեսական եւ արդարացի լուծումներ»:

Հատկանշական է նաեւ այն, որ 10 անգամ թանկացվել է ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող ջուրը: Մինչեւ 2013 թվականին յուրաքանչյուր խորանարդն արժեցել է 0,05 լումա, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից այն 50%-ով թանկացել է. 0,05-ը դարձել է 0,5 լումա:

«Այսօր ես ահազանգ ստացա, որ երեք ձկնարտադրական տնտեսություններ, օգտագործվող ջրերի թանկացման հետ կապված, արդեն դադարեցնում են իրենց գործունեությունը: Գործընթացը նոր է սկսվել, եւ մենք ավելի վատ ձեռքբերումներ ենք ունենալու, ավելի շատ աշխատատեղեր ենք կորցնելու: Մեր երբեմնի եկամտաբեր բիզնեսը այլեւս դարձել է անեկամտաբեր: Շատերը մտադիր են արդեն իրենց բիզնեսը վաճառել ու եւ դադարեցնել գործընթացները»,- ասաց Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը:

Իսկ ինչ վերաբերում է Սուրբ Զատիկի տոնի հետ կապված թանկացումներին, ձկնարտադրող Հայկազ Զենյալյանն ասաց, որ թանկացում արդեն նկատվում է. «Հիմա ձուկը խանութներում, փաստորեն, ավելի թանկ է, քան անցած տարի է եղել»: Սակայն, թանկացումների հետ կապված գյուղնախարարությունը հայտարարել էր, որ ձկան գնի բարձրացումը սպասվում է միայն Սուրբ Զատիկի տոնից հետո:

Իսկ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նախորդ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ձկան և ձվի գինը չի բարձրանա եւ հնարավոր է նույնիսկ որոշ չափով գնանկում:

Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930