Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյանը`Սերժ Սարգսյանի «հոգեւոր հոր»`Ալեքսան Կիրակոսյանի, Կարեն Դեմիրճյանի եւ «ստվերային հանդիպումների» մասին (Տեսանյութ)

Ապրիլ 15,2014 13:51

1996 թվականից վերլուծելով իրադարձությունները եւ հասնելով մեր օրերին, ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանն այսօր «Նոյան տապան» մամուլի սրահում ասաց, որ թերեւս ժամանակն է որոշ բաներ բացահայտելու ու նկատեց. «Ալեքսան Մատվեյիչը Սերժ Սարգսյանի հոգեւոր հայրերից մեկն էր, ուղղորդում, պլանավորում, ծրագրավորում էր նրա գործողությունները: Նրա ազդեցությունն այսօր էլ բավականին կա իրադարձությունների վրա»: Aravot.am-ի հարցին`հատկապես ի՞նչ բնույթի ստվերային ազդեցության եւ ի՞նչ  բացահայտումների մասին է խոսքը, Մովսես Շահվերդյանն ասաց, որ ինքը զգուշավոր է այն պատճառով, քանի որ մտավախություններ ունի, որ իր նկատի ունեցած բացահայտումները հայաստանյան քաղաքական դաշտում կարող են շրջադարձային լինել: Բայց մի բան Մովսես Շահվերդյանի համար`թե Ալեքսան Կիրակոսյանի, թե Կարեն Դեմիրճյանի հետ շփումներից ակնհայտ է`այդ երկու քաղաքական գործիչները չէին ընդունում որդեգրված քաղաքականությունը`Հայաստանի տնտեսական զարգացման մասով, քանի որ այն չէր ներառում արդյունաբերության զարգացում, հակառակը`ոչնչացում էր ենթադրում: Մինչդեռ, առանց արդյունաբերական զարգացման, Հայաստանում անհնար է տնտեսական զարգացում ապահովելը:

«Ստվերային» հանդիպումների ու եզրահանգումների այլ մանրամասները`տեսանյութում:

Ի՞նչ կապ ունի այդ ամենը նորանշանակ  վարչապետի եւ Հայաստանի սոցիալ-քաղաքական զարգացման հետ  հարցին`բանախոսն արձագանքեց. «Եթե մեր հանրապետությունում, Անկախության հռչակումից ի վեր վարվեր տնտեսության զարգացմանը միտված քաղաքականություն…»:

Մովսես Շահվերդյանը կարծում է, որ  վարչապետի դերը շատ ենք չափազանցնում, բայց մեր երկրում ամենաշատը փոխված պաշտոնյան վարչապետն է: Նրա կանխատեսմամբ`Հովիկ Աբրահամյանը երկար չի աշխատի այդ պաշտոնում. «Դա ամենախոցելի պաշտոնն է եւ հենց ուզում են կուսակցական կոնյուկտուրայում ինչ-որ բան փոխել`վարչապետին են փոխում: Ի՞նչ է, Հովիկ Աբրահամյանը պիտի վերականգնի՞ ՀՀ արդյունաբերությունը: Բոլորովին: Նրա առջեւ ոչ նման խնդիր է դրված, ոչ էլ նա ի վիճակի է դա անել: Իսկ առանց արդյունաբերության վերականգնման, անգամ եթե ՄՄ էլ մտնենք, մեզ որեւէ տնտեսական առաջխաղացում ապագայում չի սպասվում: Հովիկ Աբրահամյանն ամիսներ հետո կդառնա հերթական թիրախը, քանի որ նրա փոխարեն ով էլ լինի, ոչինչ չի կարող փոխել: Այսօրվա վարչապետի դերն էլ կոնյուկտուրային է`տվյալ կլանի շահերը պաշտպանել: Այսօր էլ հարցերը լուծվում են իշխող կուսակցության միջանցքներում: Այսօրվա վարչապետի նշանակումը, մեծ հաշվով, ոչինչ չի տալիս Հայաստանին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930