Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն խոչընդոտեց լրագրողներին եւ ծեծկռտուք հրահրեց (Տեսանյութ)

Ապրիլ 15,2014 13:36

«Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր 2012-2013 թթ. իրականացված «Գենդերային ուսուցման ինտեգրումը ՀՀ հանրակրթական դպրոցի ուսումնական պլան» ծրագիրն ամփոփող կլոր սեղան: Վերջինիս ընթացքում պետք է ներկայացվեր նաեւ «Գենդերային բաղադրիչի ներառումը Հասարակագիտություն առարկայի մեջ» առաջարկությունների փաթեթը, որը որոշակի աժիոտաժ է առաջացրել հանրակրթության ոլորտում:

«Հասարակություն առանց բռնության» հ/կ –ի անդամները մինչ միջոցառման սկիզբը խոչընդոտեցին լրագրողների մուտքը դահլիճ՝ պատճառաբանելով, թե տեղ չկա, միջոցառումը «փակ» է, իրենց ծանոթ լրագրողներին են հրավիրել եւ իբր կանխազգում էին, որ համարժեք վերաբերմունք չի լինի քննարկվող թեմայի վերաբերյալ: Բանը հասավ նրան, որ ծեծկռտուք սկսվեց, միջամտեցին նաեւ հյուրանոցի անվտանգության աշխատակիցները:

 

congres5 congres4 congres3 congres2

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանից պարզեց, որ նա մյուս հրավիրյալների նման տեղյակ չի եղել քննարկման «փակ» լինելու մասին: «Երբ տեղեկացա, առաջին իսկ պահից առաջարկեցի, որ այն մարդիկ, որոնք եկել են եւ ցանկանում են մասնակցել, թող մասնակցեն, վախենալու ի՞նչ կա, կարծիքներ պիտի՞ հայտնեն, թող հայտնե՛ն: Մուտքը պե՛տք է ազատ լինի»: Տիկին Աչոյանն ի նշան դժգոհության, ասաց, որ հեռանում է «փակ» միջոցառումից, որը պետք է «բաց» լիներ, քանի որ հետաքրքրում է հասարակության լայն շերտերի:

«Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը պատճառաբանեց, որ իրենք ճնշումների են ենթարկվում, դրա համար էլ միջոցառումը «փակ» է, ու նրա ձեւակերպմամբ, իրավագիտակցության խնդիր կա գենդերային հիմնախնդիրների հետ կապված: «Ոմանք ուզում են, որ մանիպուլյացիայի ենթարկեն մեր գործողությունները եւ սուտ ինֆորմացիա են տարածում, գալիս եւ փորձում են խանգարել»,-ասաց նա:

Aravot.am-ին կրթության ոլորտի փորձագետ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն ասաց, որ տեղյակ չէր, որ փակ է, այլապես կկասկածեր ու չէր գա: Նա զայրացավ, որ հ/կ-ն «իզուր բենզին է լցնում»: Աննա Նիկողոսյանի խոսքերով, որոշ էքստրեմիստ խմբեր գալիս եւ խանգարում են: «Էհ, հանդուրժողականություն եք քարոզում, թող բոլորը գան»,- պատասխանեց տիկին Բախշյանը: Իսկ ի՞նչ ասել է էքստրեմիստ՝ հարցրինք եզրույթը օգտագործած Աննա Նիկողոսյանին: Նա յուրովի «ստուգաբանեց». «Էքստրեմիստ նշանակում է սուտ ինֆորմացիա տարածող»:

Ի դեպ, միջոցառման կազմակերպիչները ոչ մի կերպ ներս չթողեցին «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» հ/կ-ի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանին, ասելով, որ թույլատրում են մասնակցել միայն այն մարդկանց, որոնք նախապես գրանցվել են, մեկ էլ «կոմպետենտներին»:

«Բայց ես նախապես գրանցվել եմ»,-պնդեց Ստամբոլցյանը: «Հեռացեք հա՞, ձեզ վաղուց ոչ ոք չի հարգում»,- հայտարարեց բռնության դեմ պայքարող հ/կ-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք , որ ԿԳ նախարարության հանրակրթության պետ Նարինե Հովհաննիսյանը, արձագանքելով «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» հ/կ նախագահ Խաչիկ Ստամբոլցյանի այն հայտարարությանը, թե ինքը բացահայտել է հանրակրթական դպրոցների ուսումնական նոր վտանգավոր ծրագիր, ասել էր, որ նախարարի հանձնարարությամբ շտկումներ կարվեն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hakob says:

    գենդեռԱԿԱՆՆԵրԸ շատ նման են իրենց ամերիկյան տերերին: ով որ իրանց հետ չէ, նա էքստրեմիստ է, տեռորսիտ

  2. Արսեն says:

    Այս գենդերածին ծախված ստրուկների տանջանքներն ապարդյուն են: Ուղակի այս կենդանիները գումարներ են ստանում ու պարտավոր են ինչոր կերպ արդարանալ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930