Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ պայմաններում է Հովիկ Աբրահամյանը ստանձնել վարչապետի պաշտոնը. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 15,2014 13:07

Տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ, իսկապես, համարձակություն է պետք այդ պաշտոնը ստանձնելու համար: Ակնհայտ է, որ վերջին շրջանում երկրի տնտեսությունը որոշակի արգելակման մեջ է, աճի տեմպը գրեթե աննշան, ավելին՝ առանձին ճյուղերում նկատելի է նաեւ անկում, որն արձանագրում է հենց պաշտոնական վիճակագրությունը:

Զուգահեռաբար, սոցիալական վիճակը մնում է շարունակաբար ծանր, անգամ՝ լարված, երկրում յուրաքանչյուր երրորդը գտնվում է աղքատության նիշին մոտ կացության մեջ: Նման պայմաններում, հասկանալի է, ցանկացած վրիպման կամ ձախողման համար առաջին մեղադրանքները հենց վարչապետին են ուղղվում:

Ըստ այդմ, առաջնահերթ անհրաժեշտություններն են տնտեսական աշխուժացումը, ներդրումների ներգրավումը, աշխատատեղերի ստեղծումը, առանցքային ոլորտներում կայուն իրավիճակի ապահովումն ու աճի նախադրյալների ապահովումը:

Ընդհանուր խնդիրներից բացի, որոնցից ամեն մեկն առանձին բավական է գլխացավեր ունենալու համար, կան նաեւ կոնկրետ պրոբլեմներ, որոնք եւս հրատապ լուծում են պահանջում: Այդ շարքից էլ կարելի է նշել Հովիկ Աբրահամյանի հարազատ Արարատի ու հարեւան Արմավիրի մարզերին անմիջականորեն վերաբերվող խորքային ջրային պաշարների պրոբլեմը, որը շաղկապված է ինչպես հողագործության, այնպես էլ ձկնաբուծության հետ եւ, ըստ այդմ, առնչվում է տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր մարդկանց: Կա ցրտահարությունից լուրջ վնասներ կրած ֆերմերների եւ գյուղատնտեսության հարցը: Արտագաղթի խնդիրը, երրորդը, չորրորդը…

Ինչ վերաբերում է կոնկրետ Հովիկ Աբրահամյանին, ապա նա, իհարկե, հարուստ փորձ է կուտակել այս տասնամյակներում՝ անցնելով տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, նախարարական օղակներով:

Բայց նրա փորձը, առնվազն տարածքային կառավարման նախարար եղած շրջանում գործունեությունը, իրականացվել է ընդհանուր բարենպաստ եւ տնտեսական աշխուժության ու երկնիշ աճի պայմաններում: Հետևաբար` հետաքրքիր է, թե որքանով օգտակար կլինի այդ փորձը առավել լարված եւ անբարենպաստ պայմաններում:

Ցանկացած պարագայում, տվյալ դեպքում խոսքը մի պաշտոնյայի մասին է, որը ծանոթ է երկրի տնտեսությանն ու տնտեսական վիճակին, ենթակառուցվածքներին ու դրանց կացությանը, կոպիտ ասած՝ գիտի, թե ինչը որտեղ է դրված:

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930