Հայաստանի հասարակությունը թոթափելով վարչապետի անունը գուշակելու կամ անվան առումով տեղեկացված լինելու հանգամանքը բոլորին ի ցույց դնելու ծանր բեռը` այժմ լծված է կառավարության կազմի առումով համանման բեռը քարշ տալուն: Այս անգամ ժամկետն ավելի երկար է՝ 20 օր:
Բոլորը բոլորին հարցնում են, թե քանի՞ նախարար կփոխվի, հատկապես ո՞ր նախարարները կփոխվեն, ովքե՞ր կնշանակվեն, ո՞ր կուսակցությունից, կլինե՞ն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կառավարության կազմում, կլինեն պաշտոնապե՞ս, թե՞ ուղղակի, ինչպես օրինակ` ԲՀԿ-ական սպորտի նախարարն էր մի ժամանակահատված: Ասել, որ այս ամենը բացարձակ անկարևոր հարցեր են` իհարկե սխալ է, որովհետև այս սուբյեկտների ձեռքին է հայտնվել պետական իշխանությունը և նրան հակադրվող, այսպես ասած, ընդդիմադիր դաշտը, հետևաբար այստեղ տեղի ունեցող զարգացումները, այսպես թե այնպես, ազդում են հասարակության, պետության կյանքի վրա, դառնում են որոշումներ և իրականացվում են:
Ընդհանուր առմամբ, սակայն, պարզ է, որ այստեղ տեղի ունեցող գործընթացները հասարակության բուն խնդիրների հետ չունեն որևէ կապ: Այս նախադասությունը թվում է բավական շատ է հնչում հանրային տարբեր ձևաչափերում: Եվ թվում է, որ այն դադարել է որևէ բան նշանակելուց, ավելի շատ ինքնաբերաբար արտաբերվող գնահատական է իրավիճակի կապակցությամբ: Իրականում, սակայն, այդ նախադասությունը Հայաստանում տեղի ունեցող զարգացումների հիմքն է, որը սակայն հանրայնորեն ամբողջական և լիարժեք գիտակցման անհրաժեշտություն ունի: Այսինքն` նախադասությունը, որ հնչեցնում են տարբեր հեղինակներ, այսինքն` իրավիճակի գնահատականը շատ դիպուկ է, պարզապես հասարակության լայն շերտերին այն չի հասնում, այսինքն` մարդիկ համոզված չեն, որ տեղի ունեցողը իրենց հետ կապ չունի և իրենք պետք է իրենց և պետության կյանքը դասավորելու այլ մեխանիզմներ ու լծակներ գտնեն: Այլ կերպ ասած` կա խնդիրը, դիպուկ գնահատականը հանրության գիտակցական շերտեր հասցնելու հարց:
Արամ Ամատունի
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում