Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բուդաղյանն ինքը պնդեց, որ գործը պետք է գնա դատարան. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 15,2014 12:47

Հայկ Ալումյանի խոսքով, Արտակ Բուդաղյանն ուներ բոլոր հնարավորությունները քրեական գործի վարույթը կարճելու եւ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար, եթե հայտարարեր, որ դեմ չէ համաներման կիրառմանը։

«Բայց Արտակ Բուդաղյանն ինքը պնդեց, որ գործը պետք է գնա դատարան, որովհետեւ դատարանում մենք ամեն ինչ կանենք, որ ապացուցենք, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե այնպես, ինչպես նկարագրում է Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը եւ զինդատախազությունը, այլ տրամագծորեն հակառակ կերպ»,- ասաց փաստաբանը՝ պարզաբանելով, որ գործը դատարան պետք է գնար ըստ մեղադրանքի Զարզանդ Նիկողոսյանի եւ

Տիգրան Խաչատրյանի՝ սպանության եւ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքներով, սակայն նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է եւ այլ բան չէր մնում, քան գոնե գործն այս ձեւով մտցնել դատարան։

Սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ եւ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանին պետք է տրամադրվեն գործի նյութերը, որոնք կազմում են 10 հատոր։ «Ամեն ինչ արեցին գործի նյութերը չտրամադրելու համար, հիմա ուզած-չուզած պետք է տրամադրեն»,- ասաց Հայկ Ալումյանը։ Նա մեզ հայտնեց, որ նյութերին ծանոթանալու համար նախաքննական մարմնից 14 օր է ուզել։

Նշենք, որ թեպետ Արտակ Բուդաղյանի նկատմամբ տարածվում էր 2013 թվականի համաներում կիրառելու մասին Ազգային ժողովի որոշումը, սակայն Բուդաղյանը չի համաձայնել, որ իր նկատմամբ համաներում կիրառվի եւ համաներում կիրառելու մասին համաձայնության դիմում չի ներկայացրել։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930