Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի թեկնածուն Կարեն Կարապետյանն էր, իսկ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն «թայմ աութ» կվերցնեն. Սմբատ Կարախանյան. «Առաջին լրատվական»

Ապրիլ 15,2014 12:41

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն «time out» կվերցնեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Սմբատ Կարախանյանն ՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին:

Նա նշեց, որ իշխանությունը փորձեց ընդդիմադիր դաշտի բարձրացրած բողոքը լիցքաթափել, ընդդիմադիր դաշտը քայքայել, մոտակա ժամանակաշրջանում հնարավոր ընդդիմադիր հզոր ալիքը թուլացնել և որոշ ճեղքումներ մտցնել՝ հիմնական թիրախում ունենալով ԲՀԿ-ին: Ըստ նրա՝ Հովիկ Աբրահամյանի նշանակումը կարող է համարվել բնական, սպասելի ու չեզոք: «Սկզբունքորեն ոչինչ չի փոխվում, որոշ տեղափոխումներ են տեղի ունենում, որոշ ներիշխանական ինտրիգներ, դերաբաշխումներ, գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում: Կոռուպցիայի դեմ պայքարը, արտագաղթը կանգնեցնելը, տնտեսական ճգնաժամը վերացնելը, քաղաքական ճգնաժամը վերացնելը և ամենահիմնական խնդիրը պետականության խոր ճգնաժամը վերացնելը չի հաջողվելու այս համակարգի օրոք, Հայաստանն իր ազգային պետականության դեմքը սկսել է կորցնել: Այս իրավիճակում համարել, որ ԱԺ նախագահի նշանակումը վարչապետի պաշտոնում կարող է էական փոփոխությունների բերել, միամտություն է, ոչ մի հարց չի լուծվում»,- ասաց Սմբատ Կարախանյանը: Վերջինս նկատեց, որ Սերժ Սարգսյանը մեկ խնդիր է լուծում՝ նոր իրավիճակ է ստեղծում: Իսկ հիմնական ընդդիմադիր ուժերը, որոնք ունեն հստակ ծրագիր, քայլեր, ըստ նրա, պետք է վերանայեն իրենց ծրագրերը, ինչ-որ առումով միգուցե «թայմ աութ» վերցնեն, որովհետև նոր վարչապետը պետք է իր ծրագիրը ներկայացնի, բնական է, նրանք պետք է նայեն, թե ինչ ծրագիր է ներկայացվում կառավարության կազմի վերաբերյալ: «Ամենաէականը պետականության ճգնաժամն է: Այս իրավիճակում «թայմ աութ» կվերցնեն և կուսումնասիրեն նոր կառավարության ծրագիրը: Այս իրավիճակով նույնիսկ երկրում ներդրումների հարցը չի լուծվելու»,- նշեց Սմբատ Կարախանյանը:

Արաքս Մարտիրոսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930