Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը բարձրացրել է իր և Մեդվեդևի աշխատավարձերը. «Ազատություն» ռադիոկայան

Ապրիլ 15,2014 12:19

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր իր, ինչպես նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի աշխատավարձերը 2.65 անգամ բարձրացնելու մասին։

Ըստ Կրեմլի կայքէջում տեղադրված հաղորդագրության, աշխատավարձերը բարձրացվել են «Ռուսաստանի Դաշնությունում պետական առանձին պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների ապահովման համար»։

Անցած շաբաթավերջին հրապարակվել են Ռուսաստանի նախագահի և վարչապետի 2013 թվականի եկամուտների հայտարարագրերը։ Այդ փաստաթղթերի համաձայն, Պուտինի եկամուտն անցյալ տարում 2012 թվականի համեմատությամբ որոշ չափով նվազել և կազմել 3 միլիոն 672 հազար ռուբլի (շուրջ 100 հազար դոլար)։

News.ru լրատվական կայքի փոխանցմամբ, չնայած ապահարզանին` Պուտինի գույքի հայտարարագրում փոփոխություն չկա։ Նա ունի 77 քառակուսի մետր մակերեսով սեփական բնակարան, 1500 քառակուսի մետր հողամաս, ավտոտնակ և153 քառակուսի մետր մակերեսով ու մեքենայի կայանման տեղով ևս մեկ բնակարան` անժամկետ օգտագործման իրավունքով։

Նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի պարզաբանմամբ՝ Պուտինի եկամուտի անկումը բացատրվում է «այն հանգամանքով, որ նա փոխհատուցում չի ստացել չօգտագործած արձակուրդի դիմաց»։

Վարչապետի եկամուտն անցյալ տարի կազմել է 4 միլիոն 259 հազար ռուբլի։ Դմիտրի Մեդվեդևն ունի 398 քառակուսի մետր մակերեսով բնակարան և 49 տարի ժամկետով վարձակալած 4700 քառակուսի մետր հողամաս։

Մեդվեդևի եկամուտի որոշակի անկումն ունի շատ պարզ բացատրություն` նրա խոսնակ Նատալյա Տիմակովայի պարզաբանմամբ, 2013-ի եկամուտը մեխանիկորեն նվազել է, քանի որ 2012-ին Մեդվեդևը որպես նախագահ ավելի բարձր աշխատավարձ է ստացել։

Անցած շաբաթավերջին հրապարակվել են նաև նախագահի աշխատակազմի և կառավարության անդամների հայտարարագրերը։

Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը 2013-ին մոտ 11 միլիոն ռուբլի է վաստակել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը 34.5 միլիոն է վաստակել, Պուտինի մամլո քարտուղար Պեսկովը` 9 միլիոն։

Արմեն Քոլոյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930