Հատված ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցից:
– Ի՞նչ է պատրաստվում անել ՀԱԿ–ը, ունե՞ք Ձեր հետագա քայլերի «ճանապարհային քարտեզը»։ Խնդրում եմ նշեք Հայ Ազգային Կոնգրեսի հետագա պլանների մասին։
– Մեր անելիքների մասին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն իր տված հարցազրույցի ժամանակ մանրամասն հայտնել է։ Իսկ ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա մենք պետք է անենք հնարավորինը՝ ամրապնդելու Քառյակի միասնությունը եւ մշակել միասնական քաղաքական օրակարգ կամ «ճանապարհային քարտեզ»։
– Բայց ԱԺ մյուս ուժերը, կարծես թե, այլ հարց իրենց առջեւ չեն դրել։ Օրինակ՝ ԲՀԿ–ն երբեւէ չի հայտարարել, որ իրենց պայքարը շարունակվում է եւ հիմա էլ իրենք պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը։
Կարդացեք նաև
– Ես այդպիսի տեղեկություններ չունեմ, որ իրենք, կարծես թե, բավարարվել են կառավարության հրաժարականով եւ նոր վարչապետի նշանակումով։ ԲՀԿ-ն հայտարարում է, որ կոալիցիայի մաս չի կազմի, այդպիսի խնդիր իր օրակարգում չկա։ Ակնհայտ է, որ կառավարության գործունեության ծրագրերի եւ կազմի ներկայացումից հետո բոլոր քաղաքական ուժերն, այդ թվում նաեւ ԲՀԿ-ն կտան իրենց վերջնական գնահատականները։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում