Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսարն ու Պոմպեոսն էլ խնամիներ էին եւ… իրար վերացրին. «Հրապարակ»

Ապրիլ 15,2014 12:00

«Կեսարն ու Պոմպեոսն էլ խնամի էին, հետո ի՞նչ…». սա ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում վարչապետի թեկնածության առաջադրումից հետո Շարմազանովի ասուլիսի երեւի ամենահիշարժան հայտարարությունն էր։ Ոչ Շարմազանովի պատմական էքսկուրսի պատճառով, այլ իբրեւ պատասխան լրագրողներից մեկի նետած ռեպլիկի. «Հետո այն, որ իրար վերացրին…»։ Լրագրողները սկսեցին ծիծաղել։ Երկար ծիծաղում էր նաեւ Շարմազանովը, մինչեւ կանցներ հաջորդ հարցին։

Ինքս այդ դրվագը հեռուստատեսությամբ տեսա, ռեպլիկն ու Շարմազանովի չզսպվող ծիծաղն այնքան խոսուն էին, որ եթե թարգմանվեին բառերի, երեւի կստացվեր, ինչպես Աստվածաշնչում. «Դուք ասացիք»։

Այդուհանդերձ, եթե Կեսարին ու Պոմպեոսին էլ հանգիստ թողնենք, միեւնույն է, դժվար է հավատալ, որ Հովիկ Աբրահամյանի նշանակման հարցում, բացի Աբրահամյանին եւ Ծառուկյանին դեմառդեմ կանգնեցնելուց, մեկ այլ հաշվարկ է եղել։ Սկզբնապես գուցե այլ վարչապետի թեկնածու եւ ծրագիր է եղել Սերժ Սարգսյանի մտքում, գոնե այն պահին, երբ ԿԲ-ում ժողովրդի վստահությունը վերականգնելու, կառավարության հեղինակությունը բարձրացնելու մասին էր խոսում։ Հետո որպես Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ, գնահատելով քաղաքական կոնյուկտուրան, թերեւս որոշել է այլ թեկնածու եւ ինչ-որ միջնախաղ։

Գուցե ինչ-որ համոզմունքով, պարտավորությամբ կամ պատճառով Սարգսյանը ոչ միայն չի ցանկանում անձամբ երրորդ անգամ Հայաստանը ղեկավարել, այլեւ ցանկանում է այդ ճանապարհը որեւէ մարդու համար

փակել՝ այդ թվում Քոչարյանի։ Մինչդեռ «Բարգավաճ Հայաստանը» հենց հրապարակման օրն այնպիսի վճռական ու անիմաստ արշավ սկսեց սահմանադրական բարեփոխումների դեմ՝ չգիտես ինչ ակնարկելով առաջիկա համապետական ընտրությունների մասին, որ դժվար էր դրա ետեւում Քոչարյանի կամ ԲՀԿ-ի անհանգստությունը չտեսնել։

Պատասխանը եղավ այն, որ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին նշանակեց վարչապետ՝ իրենից բացարձակ կախման մեջ դնելով եւ պարտավորեցնելով շարունակել նախորդ կառավարության քաղաքականությունը, եւ իբրեւ հետեւանք Ծառուկյանին պարտադրելով ընտրություն։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930