Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը կմիավորվեն Հովիկ Աբրահամյանի «ձեռնարկումների» շուրջ. «168 ժամ»

Ապրիլ 15,2014 11:44

«Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ` կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ»,- հայտարարեց Ս. Սարգսյանը` հիմնավորելով Հովիկ Աբրահամյանի ընտրությունը: Իսկ ոմանց միամտորեն թվում էր, թե վարչապետն ու կառավարությունը փոխվելու են հասարակության մեջ տարիներ շարունակ կուտակված թերահավատությունը փարատելու, հանրային միասնականությունը բառի ուղղակի իմաստով խախտած` արտագաղթը խթանած կառավարության աշխատանքը չկրկնելու համար:

Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, գալիս է շարունակելու «լավագույն» ավանդույթները` ստանձնելով կարևոր պարտավորվածություն. «… ես ստացել եմ պարոն Աբրահամյանի հստակ հավաստիացումները: Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով և, որ ամենակարևորն է, աշխատանքի շոշափելի արդյունքներով»: Այսինքն` «թիմային միասնականությունը» կպահպանվի, ԲՀԿ-ի հետ խաղերին վերջ կտրվի, ու ամենակարևորը` բոլորը կմիավորվեն Հովիկ Աբրահամյանի«ձեռնարկումների» շուրջ: «Բոլոր» ասելով, բնականաբար, պետք է հասկանալ նրանց, ովքեր Տիգրան Սարգսյանի հրաժարականը համարում են իրենց հաղթանակը, այսինքն` ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին ուՙ Ժառանգությանը: Իհարկե, վերջին երկուսը կմիավորվեն Հովիկ Աբրահամյանի ոչ թե ֆորմալ, այլ «բոլորի համար ընդունելի» ուրիշ` ոչ այնքան տեսանելի «ձեռնարկումներում»: Քանի որ թիմային ոգու ապահովումն առանց «արմատական ընդդիմության»` կարող է սխալ հասկացվել աշխարհի կողմից: Ու որպեսզի դա տեղի չունենա, արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես տեղեկացրել է Սերժ Սարգսյանը, անցնելու է «դիվանագիտական չափազանց կարևոր աշխատանքի»` միջազգային հանրության շրջանում թյուրըմ բռնումները բացառելու համար: Նման թիմային ոգի դժվար է պատկերացնել անգամ թիմային աշխատանքի անփոխարինելի մոդելներ ունեցող ճապոնացիների մոտ: Իսկ կորպորատիվ կուլտուրայի մասին իրենց տափակ տեսություններն ու պրակտիկ փորձն աշխարհին հրամցնող ամերիկացիները, ինչպես կասեր արդեն գրեթե նախկին նախարարը` «ղալաթ են արել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930