Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ենթադրություններ եւ ակնկալիքներ

Ապրիլ 15,2014 13:45

Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքական դեմք է, եւ նրա նշանակումը զուտ քաղաքական քայլ է: Երբ ասում էին, որ վարչապետի թեկնածությունը պետք է բոլորի համար ընդունելի լինի, խոսքը հենց քաղաքական շրջանակների մասին էր, եւ առաջին հերթին՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի գործարարի մասին: Մնացածների կարծիքը տվյալ դեպքում երկրորդական է՝ ով փող ունի, նա էլ երաժշտություն է պատվիրում:

Նոր կառավարության թիմը նույնպես, հավանաբար, համապատասխանեցվելու է քաղաքական նպատակներին: Ըստ երեւույթին, նախարարական պորտֆելներից կզրկվեն Արմեն Աշոտյանը, Հրայր Թովմասյանը եւ Վաչե Գաբրիելյանը: Անձամբ ես ուրախ կլինեմ, որ նրանք հանեն նախարարների վեղարները եւ դառնան նորմալ՝ «աշխարհիկ» մարդիկ: Չնայած ենթադրում եմ, որ Արմեն Աշոտյանը նվիրվելու է քաղաքականությանը, եւ շուտով մենք ականատեսը կլինենք նրա եւ ԲՀԿ-ականների նոր «մենամարտերին»:

Կառավարություն կգան ավելի պրագմատիկ մարդիկ, որոնք չեն ընկնի տեսությունների, երեւակայական պատկերների հետեւից: Կդադարեն թեեւ գեղեցիկ, բայց անպտուղ խոսակցությունները «Գյումրիի տեխնոպարկի» եւ «Դիլիջանը՝ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն» դարձնելու մասին: Իսկ, օրինակ, Հյուսիս-Հարավ ժամանակակից ավտոմայրուղին պետք է սարքել՝ ոչ այնքան այն պատճառով, որ առանց այդ ճանապարհի մենք չենք կարողանա ապրել, այլ՝ որովհետեւ մի հատվածում աշխատանքներն արդեն սկսվել են՝ հիմա դա թողնելը կհիշեցնի «երկրորդ այիբի» պատմությունը:
Ի տարբերություն վերը թվարկած երեք նախարարների, որոնք «պլանի տակ են», բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բացարձակապես զուրկ է հասարակության եւ, հետեւաբար, լրատվամիջոցների հետ շփվելու շնորհքից, եւ այդ շփումների ժամանակ ընդունում էր հոգնած դասախոսի տեսք, որը 10-րդ անգամ ստիպված է տարրական ճշմարտություններ բացատրել տգետ աշակերտներին: Բայց դա տվյալ նախարարի ամենամեծ թերությունը չէ՝ նրա «հմուտ ղեկավարության» օրոք մեր փոքրիկ երկրի բնությունը անդառնալի կորուստներ է կրել: Եթե այդ նախարարը շարունակի պաշտոնավարել, կորուստները կբազմապատկվեն: Մերֆիի հայտնի օրենքի համաձայն՝ չկա մի իրավիճակ, որը հնարավոր չէ վատթարացնել:

… Ոմանք ասում են, որ կառավարությունը Մոսկվայից են փոխել: Կրեմլին իբր դուր չէր գալիս, թե ինչպես է Տիգրան Սարգսյանի թիմը աշխատում մաքսային համաձայնագրերի վրա, եւ հիմա նոր կառավարությունն ավելի լավ կաշխատի: Հավանաբար, նաեւ դա նկատի ուներ ՀՀ առաջին նախագահը, երբ ասում էր, որ քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներում շատերը իսպառ կորցրել են հումորի զգացումը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Karen says:

    Եթե Հովիկ Աբրահամյանը քաղաքական դեմք է, ապա կարմիրը կանաչ ա, սևն էլ` սպիտակ: Ախր, էդ անտեր քաղաքականությունը ըտենց մի իջացրեք Հովիկ Աբրահամյանի մակարդակին:

    • Մարիամ says:

      Ցավոք, մեր քաղաքական մակարդակը հենց Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի, Սուրեն Խաչատրյանի, Մանվել Գրիգորյանի և նրանց նմանների մակարդակին է, միայն ԱԺ պատգամավորների վարվելակերպը և կրթական մակարդակը դրա վառ ապացույցն են: Մինչև վարչապետի առոթին տիրելը Հովիկ Աբրահամյանը ղեկարավում էր Ազգային Ժողովը, որը ոչ պակաս կարևոր պաշտոն է… Ուզենք, թե չուզենք, նա քաղաքական “դեմք” է 🙁

  2. Gibindus says:

    Հովիկ Աբրահամյանը “բայց դու դեմք ես, արա ախպեր” տարբերակն է:

  3. Կարեն Սաղաթելյան says:

    Չեմ հասկանում, ինչպես կարող են լուրջ մարդիկ լուրջ դեմքով քննարկել
    այս անեկդոտային իրավիճակը?

    • Ara Kirakosyan says:

      Կարեն ջան, ցավոք այս անեկդոտային վիճակը շատ վաղուց է Հայաստանում: Օրինակներն ել բազմաթիվ են….

  4. Ալեքսանդր says:

    Ես չգիտեմ, թե ինչ է քաղաքական դեմքը; Ասենք, օրինա` Բերլուսկո՟նին; Եթե դա է, ապա ՀԱ-ն իսկապես քաղաքական դեմք է, բայց ես նրան ավելի շուտ կանվանեի ԱՆՋՐԱՍՈՒԶԵԼԻ ԴԵՄՔ, սկսած Վազգեն Մանուկյանի կառավարությւոնից և հավիտյա~ն; Մեր վերնախավում ամենաերկարակյաց ԴԵՄՔՆ է; Բայց ՎԱՐՉԱՊԵ՟Տ;

  5. Gibindus says:

    Հասկացա: Սաղ գիշեր տանջվեցի՝հասկացա: “Քաղաքականություն” բառը գալիս է հունարեն πόλις քաղաք, պետություն բառից: Պետական գործունեությունը մի բառով արտահայտելն է՝ պոլիտիկա: Քանի որ մենք քաղաք-պետություններ չենք ունեցել՝թարգմանությունն էլ անհաջող է: Եկեք օգտագործենք “գեղականություն” բառը: Ամեն ինչ “տոշնի յա” դառնում: Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը գեղական դեմք է: Նրա նշանակումը վարչապետ գեղական քայլ է: Կամ, Հայաստանի արտաքին և ներքին գեղցիություն: Մեր գեղցի գորիչները…. Այ լեզվա-գեղցիական (քիչ մնաց գրեի քաղաքական) գյուտ եմ ասել: Սենց բաներ, ախպըրություն:

    • ohan says:

      Остроумно, на русском языке это понятие звучит – провинциализм , но думаю что придуманное Вами понятие больше подходит к большинству наших деятелей так как бывают провинции где количество рационально думающих и действующих людей бывает достаточно чтобы весь аппарат управления не выглядел сборищем недоучев-фантазеров.

  6. David says:

    Հովիկ հայաստանապետ, ես էլ քեզ հայավարի կգովեմ, եթե մեր տունն էլ առնես ու թռնենք էս դրախտից: Լավ բան արած կլինես:Պատերազմից հետո գլուխդ կգովես, կասես դարի Էյնշտեյնին պամագատ եմ արել:Չի ծախվում այ ախպեր, հարուստ ժողովուրդ չկա, ես էլ էս հողի վրա թաշկինակ չեմ թողի, բա վերջը…Երկիրն իմն է, մի օր կգամ, բայ հիմա գնալ է պետք:Խոսք եմ տալիս, որ իմ զենքը ՀՀ ի վրա չի գործածվի: Думай и Богатей постарайся что нибуд для завтра делать…

  7. Լավատես says:

    Խնդիրն այն չէ, թե ով է ընտրվում այս կամ այն պաշտոնին, այլ այն, որքանո՞վ է արդյունավետ ժողովրդի ազդեցությունը նրանց վրա նրանց լավ թե վատ արարքների դեպքում: Դրա համար կառաջարկեի սկսել լավ արարքներից որեւե մեկի համաժողովրդական հզոր աջակցությամբ: Դա կնշանակի նման հզոր ընդվզում վատ արարքի դեպքում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930