ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժել է «Արտ լաբորատորիա» արվեստագետների խմբի վերաքննիչ բողոքը։ Այն ներկայացվել էր ՀՀ վարչական դատարանի` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ:
Ինչպես Epress.am-ին է հայտնել «Արտ լաբորատորիայի» շահերը պաշտպանող «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան Գայանե Խաչատրյանը, հայցադիմումը ներկայացվել էր սահմանված երկամսյա դատավարական ժամկետից երկու օր ուշացումով, որի առիթ էր հանդիսացել «Հայփոստ»-ի կողմից հետադարձ ծանուցման անդորրագրերը ուշացնելը, որոնք պարտադիր պետք է կցվեն հայցադիմումին, այլապես դատարանը հետ է վերադարձնում դրանք:
Խաչատրյանը նշել է, որ ավելի վաղ Վարչական դատարանը գտել էր, որ դրանք ներկայացնելը պարտադիր չէ, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2013թ-ի դեկտեմբերի 10-ի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի /ուժը կորցրել է 07.01.2014թ./ 73-րդ հոդվածում ամրագրված նորմը, որի համաձայն հայցադիմումին կցվում են «հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց ստանալը հավաստող փաստաթղթերը»:
2014 թվականի հունվարին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության նոր օրենսգրքով, սակայն, կրկին սահմանվել է անվավեր ճանաչված նորմը, որը թյուրիմացության մեջ է դրել հայցվորներին:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում