Կան նաեւ քաղաքական գործիչներ, ում կարծիքն Արգամիչի մասին, անկախ վերջինիս ծրագրերից, հստակ է։ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը մինչեւ անունը հրապարակելն էլ նրան էր տեսնում այդ պաշտոնում։ Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի հետ մերձավոր կապերի պատճառո՞վ, ասաց. «Եթե մենք հանկարծակի լավ վերլուծություններ անենք, բոլորն իրար հետ բարեկամներ են, ուզում եմ ասեմ՝ դա էն բարեկամությունը չէ, որով կարող են առաջնորդվել։ Արգամիչին ծանոթ եմ 95 թվականներից եւ այդ ամբողջ ընթացքում տեսել եմ նրան էներգիչնի, պետականամետ, իրավիճակը լուրջ գնահատող եւ իրավիճակից բխող խնդիրներ լուծող»։
Իսկ ինչ կարող է անել «էներգիչնին», եթե նույն նախագահն է, նույն օլիգարխիան, նույն կարգերն են գործում. «Խոշոր առումով ճիշտ եք, բայց բոլոր դեպքերում, հասկանալով Հովիկ Աբրահամյանի տեսակը, որ սովոր չի ձեռքերը ծալած նստելուն, էս գաղջ իրավիճակում ի դեմս Աբրահամյանի՝ տեսնում եմ այն մարդուն, ով ինչ-որ մի բան կանի՝ անկախ այն հանգամանքից՝ կթողնեն, թե ոչ»։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի՝ ողջ կառավարությանը տիրանալու ձգտումներին, մեջբերեց Ֆիրդուսիին. «Ընդհանրապես, ես չեմ պատկերացնում՝ ինչ է ուզում, բայց գիտեմ, որ Ֆիրդուսիի «Ռուստամ եւ Զոհրաբի» մեջ թագավորն ասում է՝ Ռուստամ, կարո՞ղ է իշխանության կեսն ես ուզում, ասում է՝ կեսն ի՞նչ, լրիվ կամ ոչինչ։ Հասկանո՞ւմ եք, ուզում եմ ասեմ՝ մարդկության պատմության մեջ կա նաեւ այդ մոտեցումը՝ կեսն ինչ, լրիվ կամ ոչինչ»:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում