Հայաստանցի բռնցքամարտիկներ, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 52 կգ քաշային Արսեն Պողոսյանը Սոֆիայում մեկնարկած Աշխարհի երիտասարդական առաջնությունում մեկնարկել են հաղթանակով: Նրանք երկուսն էլ մեծ առավելությամբ պարտության են մատնել, համապատասխանաբար, Կիմ Ուոնհոյին (Կորեա) եւ Օկեջիմի Այանկոլային (Նիգերիա):
Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վաղը ռինգ մտնելու է 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, որի մրցակիցը Ահմեդ Միցիկն է՝ Թուրքիայից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ