Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ու Իրանը ցանկանում են «փախցնել» Դավիթ Խաչատրյանին

Ապրիլ 14,2014 22:04

«ProFC» վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանով հետաքրքրված են Ռուսաստանն ու Իրանը, որոնք բազմիցս գերազանց պայմաններով պայմանագիր են առաջարկում:

Այս մասին այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ, չեմպիոնի մարզիչ Հայկ Ղուկասյանը: Նրա խոսքերով, մասնավորապես, երեք տարի միայն իր դրոշի ներքո հանդես գալու պայմանով Ռուսաստանը Դավիթ Խաչատրյանին առաջարկում է քաղաքացիություն եւ ՌԴ անձնագիր, բնակարան, ավտոմեքենա, $ 5 հազար աշխատավարձ եւ մարզումային հրաշալի պայմաններ, ընդորում, մարզիկի եւ իր մարզիչ Հայկ Ղուկասյանի պահանջով՝ մարզումներ աշխարհի տարբեր երկրների լավագույն մարզադահլիճներում: «Պայմանագիրն արդեն ուղարկել են: Այն մեր մոտ է: Դեռ մտածում ենք: Պայմանագրի որոշ կետեր մեզ չեն բավարարում, բայց պատասխանել չենք շտապում», – ասաց Հայկ Ղուկասյանը:

Հարցին, թե Հայաստանը, որ առանց այդ էլ մարզիկին ու մարզաձեւին ուշադրություն չի դարձնում, Ռուսաստանի առաջարկին հակակշիռ ի՞նչ պետք է անի, որ Դավիթը շարունակի պաշտպանել մեր երկրի մարզական պատիվը, Հայկ Ղուկասյանը պատասխանեց. « 2011 թվականին, երբ Դավիթը շատ դժվար պայքարում բնավորություն դրսեւորեց ու կամային հաղթանակ տարավ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ, այդ հաղթանակը բարձր գնահատեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ նրան մեքենա նվիրեց: Սա օլիմպիական մարզաձեւ չէ եւ պարոն Ծառուկյանն էլ պարտավոր չէր նման բան անել… Հայաստա՞նը… եթե անի Ռուսաստանի առաջարկության 10 տոկոսը, վստահեցնում եմ՝ Դավիթը կմնա»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930