Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի համոզելու կարողություններն ու ԲՀԿ-ի շանսերը` ըստ քաղաքագետի

Ապրիլ 14,2014 21:24

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ  վարչապետ ընտրեցին մի այնպիսի անձի, որը համոզելու բավականին մեծ պրոֆեսիոնալիզմ ունի: «Դա նորություն չէ, միշտ էլ իշխանությունները դիմել են Հովիկ Աբրահամյանի այդ շնորհքին, որպեսզի բանակցությունների մեջ մտնեն ԲՀԿ-ի հետ, երբ որ պետք է եղել,  բաց դա նորմալ իրավիճակում: Հիմա այլ իրավիճակ է»,-ասում է քաղաքագետը: Ըստ նրա, ԲՀԿ-ն ունի 3 տարբերակ ունի այս իրավիճակում, առաջինը` հրաժարվում  է մտնել կոալիցիա և շարունակում է իր կիսաընդդիմադիր քաղաքականությունը`որպես   երրորդ ուժ: Երկրորդ տարբերակն այն է, որ  կրկնելով  «Օրինաց երկրի» քայլը, որը արեց Արթուր Բաղդասարյանը 2008 թվականի նախագահական ընտրությունների հետո, նախարարական աթոռներ ստանալու համար դառնում է կոալիացիայի անդամ` բնականաբար  այս ճանապարհով ինքնավարկաբեկվելով: Եվ երրորդ, որը քաղաքագետը ամենահավանականն  է համարում,  Գագիկ Ծառուկյանը համաձայնության  է գալիս ՀՀԿ-ի հետ` իր կարևոր ծրագրային դրույթները իրագործելու, մասնավորապես մանր ու միջին բիզնեսը փրկելու հետ կապված:

«Ես կարծում եմ, որ իշխանությունները  չասացին ԱԺ նախագահի անունը, որպեսզի այս հանգամանքը ևս լուծեն բանակցությունների միջոցով,  հնարավոր է Հանրապետական կուսակցությունը հրաժարվի ԱԺ նախագահի պաշտոնից, որովհետև այս պաշտոնը էնքան էլ կարևոր չէ ԱԺ-ում մեծամասնություն կազմող հանրապետականների պարագայում»: Ըստ մեր զրուցակցի, թեև Հովիկ Աբրահամյանին երկու շաբաթ ժամանակ է տրված   ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին համոզելու համար, սակայն ՀՀԿ-ական պարագլուխները, երբեմն, գործը փչացնում են. նրանք  տառապում են նարցիսիզմ կոչվող հիվանդությամբ,  մտածում են, քանի որ իրենք են հաղթանակ տարել ԱԺ ընտրություններում, ուրեմն կառավարության ձևավորման մենաշնորհը իրենցն է:

«Մեր երկիրը  այս պահին այնպիսի  վատ սոցիալ-տնտեսական վիճակում է, որ մեզ մոտ պետք չէ տարբեր քաղաքական ուժերի միջև գզվռտոց ու աթոռակռիվ, այլ ընդհակառակը մերոնք պետք է միավորվեն և ձևավորեն պետականությունը փրկող կառավարություն: Մենք արդեն հասել ենք այդ եզրագծին: Մարդիկ թողնում, լքում են հայրենիքը, նրանք հուսախաբվել են,  որ այստեղ ինչ-որ բան կարելի է   փոխել»,- մտահոգվում  է քաղաքագետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Ժողովրդի համար միեւնույնն է մեծ հաշվով, բայց գոնե մի կիսաինտիլիգենտ անձ դնեին: Դուրսն ինչ կասեն? Մարդու աչքերին նայողը պիտի մտածի որ այդ երկրում անասնագողեր (конокрад) են ապրում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930