Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի զինակիցները նրան երբեք չեն դավաճանել՝ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի». Համլետ Հարությունյան

Ապրիլ 14,2014 20:53

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը iLur.am-ի հետ զրույցում վարչապետի հրաժարականի մասին խոսելիս հնարավոր մարտի 1-ի հետ կապված հարցին պատասխանել  էր, որ այս անգամ դա բացառված է, քանի որ  հիմա Սերժ Սարգսյանը հայտնվել է միջազգային «իզգոյի» վիճակում, որի ճակատագիրն այլեւս ոչ ոքի չի մտահոգում։ Բացի այդ, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի,  2008-ին Սարգսյանն իր աչքի առջեւ դեռեւս չուներ Կադաֆիի, Մուբարաքի եւ Յանուկովիչի անփառունակ վախճանի տեսարանը. «Սերժ Սարգսյանն այլեւս դիմադրության ռեսուրս չունի. վարչապետի զոհաբերությամբ նա մատնել է իր թուլությունն ու փաստորեն ընդունել իր պարտությունը։ Նրան մնում է շնորհակալությամբ ստանալ իրեն առաջարկված անձեռնմխելիության երաշխիքները եւ խոնարհաբար հեռանալ ասպարեզից»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իսկապես, Սերժ Սարգսյանի կառավարման օրոք երբեւիցե չի կրկնվի Մարտի 1-ը. «Նախագահի քաղաքական հակառակորդների այդ երազանքն  ի կատար չի ածվի: Ես ուղղակի կոչ եմ անում՝ թող հանգստանան: Նման բան հնարավոր չէ: Սերժ Սարգսյանի տիպի նախագահի, կառավարչի օրոք այդպիսի բան չի լինի: Լեւոն Տեր-Պետրոսյանը, բնականաբար, մեր քաղաքական հակառակորդն է, մի բան է կարող է ասի, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի իր կենսագրությունը, կառավարման իր տեսլականը, որը մենք արդեն տեսել ենք: Ես չեմ համարում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին այսօրվա ժողովուրդը կարող է երանի տա եւ հաշվի առնի նրա կարծիքները: Մենք միշտ համեմատության մեջ ենք դնում: Այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից, ժողովուրդը երբեք երնեկ չի տա Տեր-Պետրոսյանի կառավարման ձեւերին եւ բովանդակությանը եւ կփորձի նրա խոսքը մանանայի տեղ ընդունել: Սերժ Սարգսյանի զինակիցները նրան երբեք չեն դավաճանել՝ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի: 23 տարի նրա հետ նույն ճանապարհով քայլում են՝ առանց մի մազաչափ անգամ տատանվելու: Ո՞նց կարող է նա մենակ լինի»:

Համլետ Հարությունյանը վստահեցրեց, որ միջազգային ասպարեզում էլ մեր երկիրն ունի այն քաղաքականությունը, որը հարիր է մեր ժողովրդին, որը կամրացնի մեր պահպանունակությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԵՊՀ աշխատակից says:

    …….Քանի որ ՀՀ օրնքները էապես տարբերվում են հհկ ախոռի ,, չգրված օրենքներից,, ……..

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930