Լրահոս
Օրվա լրահոսը

Թեմի առաջնորդը մկրտելու եւ պսակելու համար սակագներ է սահմանել

Ապրիլ 14,2014 20:25

Իջեւանցի բլոգեր Վահագն Թամրազյանը իր բլոգում գրել է. «Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը Մկրտության ու Պսակի արարողությունները դարձրել է բիզնես: 2014թ հունվարի 1-ից նա սահմանել է այս արարողությունների սակագները: Համաձայն թեմի առաջնորդի կազմած գնացուցակի ՀԱԵ Տավուշի թեմի Իջևանի տարածաշրջանում ս. Մկրտության կտրոնն արժե 20.000 դրամ, իսկ ս. Պսակինը՝ 40.000 դրամ»:

Վահագն Թամրազյանը գրել է, որ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդը նաեւ արտոնություն է սահմանել կարիքավոր ընտանիքների համար: Անվճար ծիսական արարողություն կատարելու համար վերջիններս կարող են գրավոր դիմել թեմի առաջնորդին: Իսկ թե ինչպե՞ս պետք է թեմի առաջնորդը որոշի ընտանիքների կարիքավորության աստիճանը, հայտնի չէ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nver says:

    դառելա տառգովի բուդկա գնապիտակներով հանդերձ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930