«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը նոր կառավարությունից ակնկալում է իրենց բարձրացրած եւ հրատապ լուծում պարունակող երկու խնդիրը:
ՊԵԿ-ի ձեւաթղթից հանել պարտադիր կուտակային դաշտի պարտադիր լրացման պայմանը եւ կառավարությունը հստակ հայտարարությամբ հանդես գա, որ գործատուները չեն տուգանվի, եթե փոխանցումներ չկատարեն եւ ՍԴ որոշման վերջին համաձայն, եթե քաղաքացին չի ցանկանում փոխանցումներ արվեն, ուրեմն չպետք է արվեն:
Անդրադառնալով նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե նոր վարչապետի հետ պայմանավորվել են մի շարք առաջնահերթությունների մասին, մասնավորապես պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունավետ շարունակության հարցում, Դավիթն ասաց. «Պարտադիր կուտակային բառը չի ասվել, նախագահի նշած պարտադիր կենսաթոշակային համակարգ կարող է ներդրվել այն նկատառումներով, որը տվել է ՍԴ-ն, դարձնել ոչ թե կուտակային համակարգ է, այլ պարտադիր սոցիալական վճար, ինչն էլ առաջացնելու է հակասահմանադրական կետ՝ տարիքային խտրականությունը: Շտապել դեռ պետք չէ, միգուցե աշխատանքային խումբը, որը աշխատում է այդ օրենքի վրա, տեսնի, որ տարիքային խտրականության հարցը չի կարող շրջանցել եւ անցում կատարվի կամավոր համակարգի»:
Մեր հարցին, մտավախություն չունե՞ք, որ մինչեւ սեպտեմբեր օրենքի հակասահմանադրական դրույթները կհամապատասխանեցնեն Սահմանադրությանը ու օրենքը պարտադիր կուտակային դրույթով կգործի, ասաց. «ՍԴ-ն առաջարկեց դարձնել սոցիալական վճարներ, բայց այս դեպքում համակարգը հիմնովին փոխվում է , որովհետեւ վճարը չի կարող մի տարիքային շեմի համար, մյուսի համար չլինել, իրականացման առումով խնդիր է: Կամ պետք է համակարգը դարձնել կամավոր ու այնպես խթանել, որ այն աշխատի, կամ էլ պետք է պարզապես դրանից հրաժարվել: Որովհետեւ սահմանադրականացնելու հարցը սոցիալական վճար դարձնելով չի լուծվում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ